Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում

Արդեն տևական ժամանակ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի տարածաշրջանի Շատվան, Գեղամաբակ, Ջաղացաձոր, ինչպես նաև Վարդենիս քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրովի հողակտորներ ունեցող 100-ից ավել տնտեսությունների տերեր կանգնել են դառը փաստի առջև: Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ծրագրեր են կազմում՝ գյուղացուն աջակցելու, նրա «մատից փուշ հանելու» համար, այդ ընթացքում Շատվանի, Գեղամաբակի, Ջաղացաձորի, Վարդենիսի ջրովի հողակտորների տերերը կամայական ձևով ինչ-որ երիտասարդ գյուղապետի քմահաճույքով ու «թեթև ձեռքով» զրկվել են ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից: Արդեն 20 օր է, SHAMSHYAN.com-ը ստանում է բազմաթիվ ահազանգեր նշված մարդկանցից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Այրք գյուղի վերոնշյալ երիտասարդ գյուղապետ՝ 34-ամյա Արտյոմ Շաբոյանը (մականունը՝ Կլոր) մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ 60 հեկտարից ավելի կարտոֆիլ և մոտ 1000 հեկտար էլ հացահատիկ է ցանել. «Բազմաթիվ անգամ դիմել ենք գյուղապետ Ա. Շաբոյանին, սակայն նա իրեն անպարտելի է զգում, քանի որ հայտարարում է, որ մարզում ունի պաշտոնյաներ, ովքեր հովանավորում են իրեն և հայտարարում է, որ լավ է արել, որ փոխել է, ու հիմա հայտնի հեքիաթի հրեշի նման նստել է ջրի պռնկին ու սաղիս կտրել է մեր ցանքատարածությունները ջրելու հնարավորությունից, վերոնշյալ համայնքները սնուցող գետի հունը, իսկ նա կարող է իր քմահաճույքով հանգիստ, առանց որևէ օր ու ժամի ոռոգել իրեն պատկանող ցանքատարածությունները՝ զրկելով խեղճ գյուղացուն հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից»: Գյուղացիները նշում էին նաև. «Մարզի ոռոգման ոլորտը համակարգողները ուղտի ականջում քնած են կամ ջայլամի քաղաքականություն են վարում՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով, թե հարցը կկարգավորվի, ու հիմա մենք հայտնվել ենք անելանելի վիճակում։ Հուսով ենք, որ վարչապետ Կ. Կարապետյանը, ի վերջո, կդառնա մեզ որպես պաշտպան ու կհանձնարարի Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, ինչպես նաև համապատասխան կառույցների չինովնիկներին, որպեսզի խնդիրը լուծեն, հակառակ դեպքում մենք կհամոզվենք, որ երիտասարդ գյուղապետիկին, ում ավելի շատ գյուղում ճանաչում են «Կլոր» մականվամբ, իսկ այդ դեպքերից հետո ստացել է արդեն «Բայաջի», «Բազազ Արտեմ», «Մաթոս աղա» մականունները, կշարունակի իր սև գործը խեղճ ու անպաշտպան գյուղացիների նկատմամբ»։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am