Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. արդարադատության նախարարության աշխատակիցը գաղտագողի վնասել է կայանված Nissan-ն ու Lexus-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը բացահայտել է մի խումբ անձանց նկատմամբ գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում կատարելու դեպքեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 15-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Թեհմինե Կարապետյանը ոստիկանություն հայտնել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23։00-ի սահմաններում, իր Nissan Tiida մակնիշի 91 TL 777 համարանիշի ավտոմեքենան կանգնեցրել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը տուն գնալիս նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենան դիտավորությամբ վնասել են՝ պատճառելով 350 հազար ՀՀ դրամի վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 15-ին, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Սերգեյ Գաբրիելյանը նույնպես իր Lexus RX 350 մակնիշի 89 XX 777 համարանիշի ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ծառայողական ավտոկայանատեղիում։ Հաջորդ օրը, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում, աշխատանքն ավարտելուց հետո ցանկացել է տուն մեկնել և նկատել է, որ ավտոկայանատեղիում կայանված Lexus-ը 4 կողմից վնասել են՝ պատճառելով 2 մլն 500 հազար դրամի վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Կարապետյանն աշխատում է «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես հսկիչ, իսկ Ս. Գաբրիելյանը՝ «Արմենիա» ավիաընկերությունում՝ որպես երկրորդ օդաչու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված «էշությունը» կատարել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Արշակ Ավագյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է ՀՀ արդարադատության նախարարությունում։ Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am