Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Խոսրովի արգելոցի տարածքում և Վայոց ձորի մարզում բռնկված հրդեհները բացի բնապահպանական հետեւանքներից, քաղաքական հետեւանքներ նույնպես կունենան: Այսօր արդեն մինի «պատերազմ» սկսվեց ԱԻ եւ բնապահպանության նախարարությունների միջև: Բանն այն է, որ երեկվա հոդվածում մեջբերել էինք օգոստոսի 8-ի ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից մի հատված, որով նախարարությունը խորհուրդ էր տվել «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր»: Նաև հարց էինք բարձրացրել, թե ում էր ուղղված այդ խորհուրդը, այսինքն՝ որն էր պարտականություններում թերացած գերատեսչությունը: Այսօր ԱԻՆ-ը, արձագանքելով հրապարակմանը, տվեց այդ հարցի պատասխանը: Մեջբերելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի, ՀՀ Անտառային օրենսգրքի համապատասխան հոդվածները, ԱԻՆ-ը սլաքներն ուղղեց դեպի բնապահպանության նախարարություն: Ասել է թե, հսկիչ կետեր ստեղծելու պարտականությունը Բնապահպանության նախարարությանն էր, ինչը, սակայն, չի արվել: Երկու խոշոր հրդեհներից հետո Բնապահպանության նախարարությունում սթափվել են և այժմ բազմաթիվ տարածքներում խստացված և շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Այսօր հայտնի դարձավ, որ երեկ հակառակորդի արձակած կրակահերթից հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկի տարածքում, որը մի քանի ժամվա ընթացքում մարվել է: Այս մասին հաղորդագրություն տարածեց ԲՆ-ն: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ տարածքում իրականացվում է խստացված հերթապահություն: Բացի այդ, նշվում է, որ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում բնապահպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Զիկատար բնապահպանական կենտրոն», «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների տարածքներում, «Արփի լիճ», «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերում: Իսկ ինչո՞ւ այս ամբողջ հրդեհավտանգ ժամանակահատվածում շուրջօրյա հերթապահություն չէր իրականացվում Խոսրովի արգելոցում: Սա, իհարկե, արդեն ուշացած հարց է: Ինչ վերաբերում է Բնապահպանության եւ ԱԽ նախարարությունների միջեւ ծագած «պատերազմին», ապա նախարար Արծվիկ Մինասյանը, ի պատասխան ԱԻ նախարարության տարածած պարզաբանմանը, «Արմենպրեսին» փոքրիկ հարցազրույց տվեց, որտեղ փորձում էր արդարանալ: «Թեեւ կանխարգելիչ բազմաթիվ գործողողություններ են ձեռնարկվել, սակայն հրդեհից խուսափել չի հաջողվել»,-ասում է Մինասյանը եւ բացատրում, թե ինչ էական վնաս է հասցրել հրդեհը արգելոցին, հարյուրամյա ծառերին և կենդանական աշխարհին: Իրավիճակի քաղաքական կոմպոնենտը լավ պատկերացնելու համար պետք է հիշենք, թե ինչ պայմաններում է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշանակվել նախարար եւ այս ընթացքում քանի անգամ է մամուլում շոշափվել վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների անհարթ հարաբերությունների թեման: Արծվիկ Մինասյանը այդ պորտֆելը մասնավորապես ստացավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության հուշագրի շջանակներում և ի սկզբանե թիրախավորվեց վարչապետի կողմից: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման փուլում Կարեն Կարապետյանն, ըստ մամուլի հրապարակումների, փորձում էր դաշնակցական նախարարներին, ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին և Կրթության և գիտություն նախարար Լևոն Մկրտչյանին փոխարինել ավելի երիտասարդ կադրերով: Արծվիկ Մինասյանի դեպքում էական էր նաեւ այն հանգամանքը, որ նա տնտեսագետ է, հեռու բնապահպանության ոլորտից, մինչդեռ նրա փոխարեն առաջարկվում էր ոլորտի պրոֆեսիոնալ, ժամանակակից կրթությամբ և շատ ավելի մեծ ավյունով թեկնածու: Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հակասությունների արդյունքում վարչապետը այդպես էլ չկարողացավ իր մտադրությունը կյանքի կոչել: Հիմա, իհարկե, դժվար է ասել, եթե Բնապահպանության նախարարը ժամանակին փոխվեր, արդյոք նոր նախարարն ավելի պատասխանատո՞ւ կգտնվեր, և վերջին կործանարար հրդեհներից հնարավո՞ր կլիներ խուսափել: Բայց որ Արծվիկ Մինասյանը ձախողել է, ակնհայտ է: Կառավարության առաջիկա նիստերի ժամանակ մենք, իհարկե, դեռ կլսենք թեմայի շուրջ վարչապետի և Մինասյանի երկխոսությունը, որը պետք է որ շատ հետաքրքիր ու դիտարժան լինի: Մինասյանի ձախողումը կարող է նաև նորից բորբոքել նրան փոխելու՝ Կարեն Կարապետյանի ցանկությունը: Այս անգամ վարչապետը շատ ավելի լուրջ հիմեքր ունի դրա համար: Դատելով, սակայն, այսօր նախագահական նստավայրում անցկացված խորհդակցության կադրերից, որտեղ Սերժ Սարգսյանը բավական փաղաքշական տոնով է դիմում Բնապահպանության նախարարին, կարելի է կանխատեսել, որ առաջիկայում նույնպես Արծվիկ Մինասյանը կվայելի Սերժ Սարգսյանի լիակատար հովանավորությունը»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am