Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 1-ի առավոտյան Շամիրամ գյուղի սգո սրահում կրակ բացած 4 անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ հետախուզման մեջ է: Նրա լուսանկարը տարածվել է, նրան փնտրում են ոչ միայն ոստիկանները, այլև արագ հարստացման սիրահարները: Նրա մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստացել: Մեր ոստիկանության համար սա անսովոր պրակտիկա է, որը կիրառվում է ծայրահեղ դեպքում, առանձնապես «կարևոր» հանցագործներին բացահայտելու համար: Ծայրահեղ կարևորների թվում է հայտնվել նաև Թելման Քալաշյանը: Նրան հայտնաբերելու համար շահագրգռված է ողջ եզդի համայնքը: Քալաշյանը հանդգնել է հարամել եզդիների ազգային ավանդույթը: Դրա համաձայն, յուրաքանչյուր տոհմն տարվա մեջ մի սուրբ օր ունի, երբ հոգեհանգստի հաց է տալիս իր հանգուցյալների հիշատակին: Ողբերգության օրը՝ օգոստոսի 1-ը, ըստ Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանի, Ռամոշիների ցեղի օրն էր, որն այսուհետ մեծ վշտի օր է լինելու ամբողջ գյուղի համար: Մրազ Բրոյանը հայտնել է, որ հետախուզվող Թելման Քալաշյանը Ռամոշիների ցեղից է, նրանց հեռավոր ազգականը: Ինչպես հաղորդվել է, նա Մյասնիկյան գյուղի բնակիչ է և սգո սրահ է եկել իր պարտքը՝ 100 հազար դոլարն ստանալու համար: Բացի եզդիների սուրբ օրը պղծելուց, Թելման Քալաշյանն այլ աններելի արարք է կատարել: Բանն այն է, որ սպանվածների թվում եղել է համայնքի հեղինակություն, «բարձր տղա» Զորոն, որը 100 հազար դոլար պարտք է եղել Քալաշյանին: Նա ընդամենը 33 տարեկան էր: Բացի Զորո Օզմանյանից, այդ օրը զոհվել է նաև Աղասի Ահմադի Քալոյանը, որը նույնպես հեղինակավոր և հարգված անձնավորություն էր: Նրա եղբայրը մեծահարուստ է, բնակվում է ՌԴ-ում»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am