Մոսկվայի խորիմաստ լռությունը մութ գործարքի շուրջ

Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվելիք C-400 համակարգերի թեման արդեն մեկ ամսից ավելի բավական թեժ քննարկվում է: «Ես գրում եմ այդ մասին ամենաառաջին օրերից։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարն օգտագործվում է որպես PKK/PYD պետության ստեղծման գործիք, լծակ։ ԴԱԻՇ-ից ազատագրված տարածքները զբաղեցնում է PKK-ն։ Ավելին, որոշ շրջաններ ԴԱԻՇ-ը թողնում է նույնիսկ առանց մարտի։ Գաղտնիք չէ, որ նոր զգեստը, որը ցանկանում են հագցնել տարածաշրջանին, կարում է ԱՄՆ-ը…», գրում է թուրք հեղինակ Թունջայ Մոլավեյսօղլուն, ու հարցնում, թե ո՞րն է այսօր Թուրքիայի համար ամենամոտ սպառնալիքը` «Պատասխանը կասկածներ չի հարուցում՝ PKK ահաբեկչական կազմակերպությունը: PKK-ն, որը հանրահայտ «քրդական նախաձեռնության» իրականացման գործընթացում կարողացել է մեծացնել գրոհայինների թիվն ու բարձրացնել իր մարտական հնարավորությունները, շարունակում է իր ակցիաները ինչպես մեր սահմանների մոտ, այնպես էլ երկրի ներսում։ Ծանր զենքը, որն ԱՄՆ-ը տալիս է Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորմանը, հայտնվում է PKK-ի ձեռքում, այդ սպառազինությունները PKK-ն օգտագործում է թուրք զինվորների դեմ»: Ապա` հեղինակը հավելում է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է…ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ և առաջատար ուժն է։ ՆԱՏՕ-ի մի երկիրը բացահայտ աջակցում է ահաբեկչական կազմակերպության, որին ՆԱՏՕ-ի մյուս երկիրը համարում է սպառնալիք իր գոյության ու ազգային անվտանգության համար։ Եվ պաշտպանում է այդ կազմակերպությանը որպես իր «ցամաքային ուժ»։ Այդ իրավիճակում Թուրքիայի մոտ սպառնալիքի ընկալումը պետք է փոխվի…Պետք է նայել ուժերին, որոնք կանգնած են PKK-ի հետևում… ԱՄՆ-ից բացի, այդ կազմակերպությունն աջակցություն է ստանում նաև Եվրոպայում, դա նշանակում է՝ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրները նույնպես առաջնահերթ չեն համարում Թուրքիայի ազգային անվտանգությունը»,-գրում է հոդվածագիրը։ Ժամանակահատվածում, երբ այդ ամենն ակնհայտ է դարձել, օրակարգում առաջացել է թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի հարցը։ Երևան է եկել մինչ այդ անտեսանելի՝ ատլանտյան և եվրասիական ուժերի մրցակցությունը»: Թուրքիան հստակ սահմանել է իր նախընտրությունն այդ հարցում և մտադրություն հայտնել ձեռք բերելու ռուսական արտադրության С-400 հրթիռներ։ Դրանից հետո որոշ «հեղինակներ» սկսել են քննադատել Անկարայի ընտրությունը, նկատում է հոդվածագիրը` հավելելով, որ միջին և մեծ հեռահարության հրթիռները, որոնք ունեն աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները, սպառնալիք են նաև Թուրքիայի համար… Սակայն գլխավոր հարցը կայանում է հետևյալում. ո՞ր երկրներից կարող է հարված հասցվել Թուրքիային բալիստիկ հրթիռներով։ «Համաձայն անվտանգության մասին մեր սովորական պատկերացման, ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող հարված հասցնել Թուրքիային: Իսկ եթե ՆԱՏՕ-ի անդամները մեր բարեկամներն են, այդ դեպքում ինչու՞ Թուրքիային առնչվող հարցն ամենևին չի մտահոգում այդ երկրներին։ Ինչու՞ նրանք չեն համաձայնում համագործակցել Թուրքիայի հետ ո՛չ PKK-ի, ո՛չ էլ Ֆեթուլահ Գյուլենի Ֆեթո ահաբեկչական կազմակերպության հարցում»,-հարցադրում է անում Մոլավեյսօղլուն։ Պաշտոնաթող գեներալ, ռազմավար Նեժաթ Էսլենը, ով նմանեցնում է Թուրքիայի անվտանգությունն առանց տանիքի տան հետ, նշում է. «Մեզ տանիք կերաշխավորի հակաօդային պաշտպանության համակարգը»։ ԱՄՆ-ը ասում է՝ մի՛ գնեք ռուսական արտադրության С-400-ներ, դուք չեք կարող դրանք ինտեգրել ՆԱՏՕ-ում։ Համարենք, որ մենք գնել ենք համակարգեր, որոնք համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ, և այդ համակարգերը կպաշտպանեն մեզ Իրանից ու Ռուսաստանից… Լավ, իսկ ինչու՞ են Ռուսաստանն ու Իրանը սպառնալիք Թուրքիայի համար։ Ինչու՞ պետք է մենք միլիարդավոր դոլարներ ծախսենք երկրներից պաշտպանության համար, որոնք սպառնալիք չեն ներկայացնում։ Էսլենն ասում է, որ մենք պետք է մշակենք ազգային անվտանգության սպառնալիքի նոր ըմբռնում՝ կապված մեր տարածաշրջանի իրադարձությունների հետ։ Թուրքիան կարող է ազատվել այդ ճիրաններից՝ չհակամարտելով Արևմուտքի հետ, ռացիոնալ քաղաքականության օգնությամբ։ Նկատենք, որ անցյալ ամիս անգամ Bloomberg-ը հայտնեց, թե դրանք կարող են տեղակայվել Թուրքիայի ցանկացած տարածքում, այդ թվում Հայաստանի հետ սահմանին: Գործակալությանը թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրի համաձայն` Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար, և նախնական պայմանագրով, 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք տարվա ընթացքում, իսկ հետո ևս 2-ը կարտադրվի Թուրքիայի տարածքում: Այս գործարքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը, թեև ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել էր «երկրի սուվերեն որոշումը», սակայն միևնույն ժամանակ նշել էր, որ գործարքը հարցեր է առաջացնում, քանի որ Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել էր Պենտագոնի ղեկավարը։ Նա կոչ էր արել հետևել իրադարձությունների զարգացմանը. «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»։ Ապա` ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի կոշտ էր, նրանք էլ հայտարարեցին, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը: Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսն ասաց. «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, և ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել էր Դևիսը: Հավելենք, որ հունիսի սկզբներից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին «Մենք քննարկել ենք С-400 համալիրների վաճառքի հնարավորությունը: Մենք դրանք պատրաստ ենք»: Իսկ Թուրքիայից ավելի շատախոս էին. Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը, վստահեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք և Ռուսաստանն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»: Բացի այդ, Էրդողանը հակադարձել էր Վաշինգտոնի հայտարարություններին` նշելով, թե չի հասկանում Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը. «Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։ Այստեղ խիստ ուշագրավ է Կրեմլի խորիմաստ լռությունը: Մոսկվան չի հստակեցնում, թե Էրդողանը ճի՞շտ է ասել, թե ոչ, գործարքը կայացե՞լ է, փաստաթղթեր իսկապես ստորագրվե՞լ են, թե ոչ... Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունն ամեն դեպքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am