Եթե բնապահպաններն իրական լինեին՝ ճանապարհ փակելն արդարացված կլինե՞ր

Այսօր Հայաստանի մի քանի բնապահպան ասուլիս էին կազմակերպել «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով։ Դժվար է անկախությունից ի վեր հիշել Հայաստանում նման թեմայով ասուլիսի դեպք։ Փոխարենը կարելի է հիշել տասյնակ, հարյուրավոր ասուլիսներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր ու արշավներ ընդդեմ հայաստանյան ու նաև արցախյան հանքերի։ Այս մասին գրում է Փաստը։

Մի կողմ թողնենք թե որքանով են այդ հանքերն իրոք արժանի քննադատության։ Միգուցե և շատ արժանի են։ Բայց բառապաշարը, որով հայ ակտիվիստները տարիներ շարունակ լցրել են հանրային հարթակը Հայաստանում և Հայաստանից դուրս այսօր հնարավորություն է տալիս ադրբեջանցի կեղծ բնապահպաններին իրական մեղադրանքներ հնչեցնել հայկական կողմի հասցեին։


«Մահաբեր հանքեր», «հանքահեններ», «քաղցկեղի բուն», «հանքերի թալան», «ապօրինի հանքարդյունաբերություն», «տարածաշրջանի ջրերի աղտոտում», «հանք թե կյանք», այս բոլոր ձևակերպումները մենք ենք տվել ադրբեջանական կողմին, և այս համատեքստում էական չէ, դրանք օգտագործում են կեղծ բնապահպանները, թե Ադրբեջանի պետական մեքենան։

Նույնիսկ բնապահպանների այսօրվա ասուլիսի ընթացքում մի բառ չհնչեց ի պաշտպանություն Արցախի հանքերի որակի։ Փոխարենը, նորից հոխորտացին հայաստանյան հանքարդյունաբերողների դեմ։

Երեկ Հայաստանի հանքարդյունաբերական կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որտեղ մտահոգություն էին հայտնում, որ Հայաստանում տարիներ շարունակ հնչող հայտարարությունները այսօր օգտագործվում են ադրբեջանցիների կողմից։ Հանքարդյունաբերողները կոչ էին անում զգույշ լինել նման մեղադրանքներում՝ Ադրբեջանի ձեռքը զենք չտալով։

Լրատվամիջոցներից մեկն էլ արձագանքել էր, թե՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայացնել, որ ճանապարհ փակողներն իրականում էկո-ակտիվիստ չեն, ինչ կարիք կար բնապահպանական արգումենտներից խոսել։ Իրականում հենց «բնապահպանական» արգումնետն է այսօր Ադրբեջանի զենքը, անկախ այն բանից, թե ովքեր են իրականում ճանապարհ փակողները։

Թիրախը՝ Կաշենի հանքն է, որն Արցախի տնտեսության հիմնական մասն է, ու թերևս միայն արցախցիները կարող են պատկերացնել, ինչ կլինի Արցախի հետ դրա չաշխատելու դեպքում։


Հետևաբար հենց բնապահպանական արգումենտն են օգտագործելու մեր դեմ և հենց հայկական հանքերի դեմ Հայաստանից հնչող մեղադրանքներն են ծնել ադրբեջանցիների «էկո» փաստարկը։ Ընդամենը երկու շաբաթ առաջ մեր մամուլում հերթական հայտարարություն տարածվեց, թե Հայաստանում պոչամբար է «պայթել», ինչը, պարզվեց կեղծ լուր էր։

Այն, որ Լաչինի միջանցքը փակողները էկո ակտիվիստ չեն, բոլորի համար պարզ է։ Բայց վախենամ, որ դեռեւս բոլորի համար պարզ չէ, որ Ադրբեջանը հենց «էկո» հարձակում է նախաձեռնում հայկական կողմի դեմ։

Հայաստանյան մամուլում պայթյունի մասին չճշտված լուրից հետո էր, որ Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը հրապարակային հայտարարեց, որ Զանգեզուրի հանքը աղտոտում է իրենց տարածքով հոսող գետը։ Այդպես է դա թե ոչ՝ մենք չգիտենք, բայց հրապարակային հարթակում ծփող ու մեր իսկ կողմից տարածված լուրերը մեր օգտին չեն։


Այն, որ Ադրբեջանական հատուկ ծառայութնոնները նստել երկար մտածել են և որոշել են, որ ամենապատեհ ու հեշտ «գլխարկը», որը կարելի է հագցնել «խաղաղ» բողոքի ակցիայի գլխին՝ էկո ակտիվիզմն է, օրինաչափ է և այդ օրինաչափությունը ծնվել ու ծաղկել է Հայաստանում՝ հրապարակային զենք դառնալով ադրբեջանցիների ձեռքին։

Մենք հիմա ջանք ենք դնում ապացուցելու համար միջազգային հանրությանը, որ սրանք էկո-ակտիվիստ չեն, մինչդեռ մենք ենք նրանց ձեռքը դրել հազարավոր էջերի հանրային-հրապարակային նյութ այն մասին, որ Հայաստանի հանքրադյունաբերությունը մահ է տարածում տարածաշրջանում։ Մենք ենք առանց մի րոպե վարանելու հարթակ տրամադրել հաճախ մերկապարանոց հայտարարություններին։

Ու հիմա հանրային հարթակում Հայաստանի հանքերի դեմ հազարավոր, հարյուր հազարավոր էջերի հրապարակում կա, տեսանյութ, պետիցիաներ, միջազգային հարթակներին ուղղված բողոքներ, որոնք ծնվել են Հայաստանում։ Մինչդեռ Ադրբեջանի հանքերի աղետ լինելու մասին՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Ստացվում է, որ Ադրբեջանի հանքերը լավ են շահագործվել, իսկ Հայաստանում՝ փնթի, անխնա, վտանգավոր։ Հենց այս «քեյսն» են հիմա մեր դեմ «կարում» Ադրբեջանում։ Ադրբեջանը երբեք բնապահպանական շարժում չի ունեցել։ Արգումնետների բազան, գործելաոճը, գործիքակազմը, տեքստերը, նույնիսկ երգերն ու պարերը, որոնք հիմա կիրառում են մեր դեմ ծնվել են Հայաստանում։

Մի հետաքրքիր հանգաման ևս։ Երեկ հանքարդյունաբերողների արած հայտարարությունը այն քիչ հրապարակային հայտարարություններից էր հայկական կողմում, որ հերքում էր պարունակում ադրբեջանցիների «բնապահպանական» արգումնետների մասով։ Հատկանշական է, որ Հայաստանում հնչող հիմնական շեշտադրումը՝ Լաչինի ճանապարհը փակողների իրականում էկո-ակտիվիստ չլինելն է։ Այսինքն եթե իրականում ակտիբիստ լինեին, ամեն ինչ ընդուելի կլինե՞ր։ Գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, որ բնապահպանական «աղետի» մասին նրանց պնդումները կեղծիք են։ Իսկ եթե գան իրական, նաև միջազգային բնապահպանական կազմակերպություննե՞ր։

Ինչպես ասում են՝ փողին «մուննաթ»։ Ո՞րն է լինելու մեր արգումնտը, եթե ոչ՝ որ այն ամենն ինչ ասվել է մինչ այժմ հայկական հանքերի մասին՝ առնվազն չափազանցված է, իսկ դա ասողները՝ անպատասխանատու։


 

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am