Սպաներին տհաճ անակնկալ են արել ՊՆ-ից

Երեկվանից Yerevan.Today-ի խմագրությունը տասնյակից ավելի ահազանգեր է ստանում մեր Զինված ուժերի սպայական կազմից․ թիկունքից տհաճ անակնկալ են մատուցել։ Նախօրեին բարձրագույն սպայական կազմի միջոցով ստորին օղակներին ներքին կարգով հասկացրել են, որ փողի խնդիր կա, այս տարի 13-րդ աշխատավարձ կոչված պարգևատրումը չեն ստանա։

Հետն էլ զգուշացրել են չընդվզել, ավելորդ աղմուկ չբարձրացնել, առանց այդ էլ սահմանային լուրջ լարվածություն կա, երկիրն օրհասական վիճակում է․ այնպես որ դժգոհության ալիքը լրացուցիչ անգամ կրքեր կբորբոքի ու կհուսահատեցնի սպայական կազմին։ Բայց սա միակ տհաճ անակնկալ չէ տարեմուտից առաջ․ դեկտեմբերի աշխատավարձերը սպայական կազմն ստանալու է կես աշխատավարձի չափով՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի աշխատավարձերի մյուս մասը ծառայողները կստանան հաջորդ տարի։ Պաշտպանության նախարարությունից պարզաբանում պահանջեցինք ստացված դժգոհությունների վերաբերյալ, այդ թվում՝ հիմնավորում, թե ինչ հիմնավորմամբ և ծառայողների որ խմբին է տարեվերջին աշխատավարձերը մաս մաս տրվելու։ ՊՆ-ից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք։

Նշենք, որ ֆինանսական դժգոհությունների մասին խոսք չկա ուժային մյուս կառույցներում և սա այն դեպքում, երբ հսկայական տարբերություն կա, օրինակ, Երևանի կամ մարզային քաղաքների փողոցներում շվշվոցով մեքենաներին ուղղորդող պարեկի ու սահմանապահ զինծառայողի վարձատրության միջև։ Պարեկային ծառայողով հպարտացող Նիկոլ Փաշինյանի չափանիշներով, սահմանային միջադեպերը կյանքի գնով կանխող սահմանապահը 130-150 հացար դրամ է վճարվում, իսկ պարեկը ամսվա 15 օր քաղաքային միջավայրի ներքին կարգուկանոնը հսկելու և հաճախ քաղաքացիներին ծեծի ենթարկելու ու անպատիժ մնալու համար՝ 360-400 հազար դրամ:

 

դիտվել է 1696 անգամ
Լրահոս
Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ Փաշինյան, Ալեն ու Հայկ Սարգսյան, էդ փողերը վերադարձվելու են․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am