Զավեշտալի ա, երբ նույն տաշտակում ճողփացողներից մեկը փորձում ա ջուրը քաշել իր կողմը. Քրիստ Մանարյան

Սցենարիստ և ռեժիսոր Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ որևէ պրոդյուսեր, ռեժիսոր, կամ իրեն դրանցից մեկը հորջորջող կինոպռառաբ հայտարարում է, որ Հայաստանում սցենարիստական դպրոց չկա` ծիծաղս գալիս է. թե չէ ռեժիսորական դպրոցներն ամեն քայլափոխի են, սուպերմարքեթների պես:  Կամ եթե մեկը Հայաստանի Հանրապետության պետական սահմանից մի քայլ էն կողմ է սովորել` արդեն կնիքը ճակատին խփած ռեժիսոր է: Ոչի՞նչ, որ շատերը սցենարիստ ասելով հասկանում են գրչակի, որը ռեժիսորի ու պրոդյուսերի (դե պրոդյուսերական դպրոցների մասին էլ չասենք ու չասենք` թափած են մայթերին) հլու կամակատարն է: Եթե պիտի կինոյի ասպարեզում հիմնական թելադրող լինեն միայն պրոդյուսերները` որոշ ժամանակ անց կունենանք ի սկզբանե քանոնով հաշվարկած, դզած-փչած, շուշաթղթած կինո, որը կարելի կլինի մեծաքանակ դրսում ծախել, ասենք` հայկական ծիրանի ու ձմերուկի պես: Առանց նեղանալու: Իսկ եթե պիտի ռեժիսորների հեգեմոնիա լինի` կունենանք գիժ-գիժ կինոներ, չթռչող ինքնաթիռների նման ծանր, անշրջահայաց ու վախենալու: Կինոն, ըստ իս` բոլորի ջանքերի միավորումն ու նաև խելամիտ կոմպրոմիսը: Եթե դա սովորական կինոն է: Բայց կա ռեժիսորական կինո, պրոդյուսերական, դերասանական, անգամ օպերատրական...և ո՞վ ասեց, որ դրանք կինո չեն: Պատկերացնում ե՞ք ինչ կլիներ, եթե ասենք Փարաջանովին կամ Փելեշյանին պրոդյուսերները ստիպեին նկարել սեփական տեսլականով ֆիլմեր, որոնք լավ վաճառվեին....բռռռռ.... Կինոյի օրենք իհարկե պետք է, անհրաժեշտ ա: Եվ շատ վաղուց: Բայց պետք չի պատկերացնել, որ այսուհետև կինոաշխարհի շիռպատրեբ, դրսում գրված մոտեցումները մեզ համար պիտի դառնան ոսկե օրենքներ: Եվ պետք չի մեղքը բարդել նույն ոլորտի մյուս ճյուղերը ներկայացնողների թվացյալ ապաշնորհության վրա, սևացնելով նրանց ու կավիճ քսելով սեփական դեմքին: Հեռախոսով նկարած կինոն էլ է կինո: Ու նույնիսկ շատ լավ կինո: Մի խոսքով, պետք չի էլի` «վսե վ գավնե ա յա վ բելոմ ֆռակե»: Զավեշտալի է, երբ նույն տաշտակում ճողփացողներից մեկը փորձում ա ջուրը քաշել իր կողմը: Իսկ էդ արանքում մի քանի իսկապես տաղանդավոր մարդիկ գլուխները կախ շարունակում են Սիզիփոսի պես վեր գլորել ժայռը ու ֆիզիկայի բոլոր օրենքներին հակառակ` հասցնում են սարի գագաթը: Սիրենք զդիմացինս, մեր ժողովուրդը մեզնից գործեր է ակնկալում, ոչ թե փոխադարձ մեղադրանքներ ու մեծամիտ, սին հայտարարություններ: Ասում եմ որպես սցենարիստ ու ռեժիսոր, ով չի ուզի` թող չընդունի: Բայց ախր իրականում կինո ենք նկարում, էլի` հո աշխարհը շալակած չե՞նք տանում... ավելի համեստ, պարոնայք, ավելի համեստ»:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am