Կրակի գծից 8 կմ հեռու շտաբ են սարքել ու ռենջերների շորերով ցույց են տալիս, թե գործ են անում. Կամավորը` Խոսրովի անտառում հրդեհի մասին

Aysor.am-ը գրում է. «Խոսրովի անտառ» պետական արգելոցում երեկ հրդեհաշիջման աշխատանքներին նաև կամավորներ են մասնակցել, որոնց գնահատականներով հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 10 հազար հեկտար տարածք: «Պաշտոնական տեղեկությունը շատ սուղ է, դրա համար տարաբնույթ տեղեկություններ են տարածվում: Մենք երեկ այնտեղ էինք, Խոսրովի անտառի աշխատակիցների հետ էինք խոսում և իրենց ասելով, իսկ իրենք տարածքը շատ լավ գիտեն, հրդեհի հետևանքով 6-10 հազար հեկտար տարածք է այրվել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը: Նա և մի քանի կամավորներ եղել են տարածքում, օգնել են հրդեհաշիջման աշխատանքներին, նաև նկարահանումներ կատարել: Նրա խոսքով, հրդեհի մարման աշխատանքներին կամավորները կարող էին մեծ օգնություն ցուցաբերել և պետք էր մոբիլիզացնել նրանց, ինչը, սակայն չի արվել: «Կամավորների աշխատանքը այդ գործում շատ կարևոր էր, պետք էր կենտրոնացնել այդ ուժը, կազմակերպել, որը սակայն, տարբեր պատճառներով չի արվել»,-նկատեց Գալստյանը: Նրա գնահատմամբ, կատարվածը էկոլոգիական աղետ է, որը կանխելու համար պետական մարմինները, հատկապես Արտակարգ իրավիճակների նախարարությունը, պատրաստ չեն: «Եթե օդանավը շատ շուտ կանչած լինեին` հրդեհն այդ մասշտաբների չէր հասնի»,- նկատեց Գալստյանը: Նույն կամավորների խմբից Արեն Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ գիշերվանից Խոսրովի արգելոցում էինք 5 հոգով, փորձում էինք օգնել ինչ-որ կերպ։ Մղձավանջ էր։ Մոտ 10 000 հեկտար անտառ լրիվ վառվել ա ու դեռ շարունակում ա վառվել, 100 000-ավոր ծառեր՝ մինչև 400-500 տարեկան: Մյուս կողմից ահավոր էր տարվող աշխատանքները․ ոչ մի գրամ կազմակերպվածություն, լրիվ բառդակ։ Հիմնական վառվող հատվածները Ուրցաձորի մասն էր, ու դեպի հյուսիս՝ Գառնի չհասած։ Ընդհանուր մոտ 100 կմ կրակի գիծ էր։ Ու էդ ամբողջ տարածքը մարելու ու հրդեհի զարգացումը կանգնացնելու համար կային մոտ 50 ԱԻՆ աշխատողներ ու 120 հոգի 18 տարեկան զինվորներ։ Ոչ մի տեխնիկա, ընդամենը մի անգամ ուղղաթիռով 500 լիտր ջուր են բերել, մեկ էլ մի հատ բեռնատար էր աշխատում, որ 2-3 ժամը մեկ կարում էր մի 300-400 լիտր ջուր հասցնի։ Մի 50 հատ ուսին գցելու 25 լիտրանոց «пульвелизатор» էին տվել, որոնցով պետք ա էդ հսկայական հրդեհի դեմն առնեինք։ Ջուր չկար, տեխնիկա չկար, մարդ չկար։ Եղածներն էլ ավելի լավ ա չլինեին։ ԱԻՆ -ի աշխատողները առաջի կես ժամը աշխատելուց հետո, հենց ջուրը պրծավ, ամեն մեկը կրակից հեռու մասերում մի ծառ գտավ ու հով լռվել էր, հենց կրակն ավելի մոտ էր գալիս, մի 50 մետր էլ էին բարձրանում։ Մի 5-6 հոգի են եղել, որ կպած ու նվիրված գործ են արել՝ մինչև վերջ քամվելով։ Զինվորների մի մասն էլ շատ շուտ հոգնեց ու օգուտ չէր տալիս, մի մասը էլի հարյուրավոր մետրեր ահավոր վտանգավոր ու թեք տեղերով գնում գետից ջուր էին բերում։ Բայց մինչև ջրի մյուս բաժինը հասնում էր, նախորդ հանգցրածները էլի կպնում էին։ Հա, մեկ էլ շաատ լավ աշխատեցին 4-5 հոգի անտառի հսկիչները, որ առանց կանգնելու էդքան ժամ աշխատում էին։ Արդյունքում մի 25-30 հոգով կարողացանք մի տասը հատ բավականին մեծ կրակի օջախ հանգցնել ու չեզոքացնել։ Բայց մեկ ա, քամին շատ ուժեղ էր, գումարած ահավոր շոգ եղանակն ու չորացած խոտերը անընդհատ նոր ուղղություններով հրդեհներ էին ստեղծում։ Ու էդ ամբողջ ընթացքում նախարարներ, գեներալներ ու եսիմինչեր կրակի գծից մի 8 կմ հեռու շտաբ էին սարքել, ռենջերների շորերով ու դեմքի արտահայտությամբ մամուլի առաջ ցույց էին տալիս, որ գործ են անում։ Ու ամեն անգամ, որ կապվում էինք էդ շտաբի հետ, որ ահավոր վիճակ ա, մարդ, ջուր ուղարկեք, մենակ ասում էին հա, ու ոչ մի բան չէին անում։ Հա, մոռացա ասեմ, ոստիկանությունն էլ էր ներգրավված, կրակից մի 15 կմ հեռու՝ արգելոցի մուտքի մոտ մի 5 հոգի կանգնել էր, որ կողմնակի անձ չմտնի»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am