Պիտի գործենք․ արցախցիները գերության մեջ են, նույնը սպառնում է մեզ․ զոհվածի մայր, պատերազմի մասնակից (video)

Արդեն 2օր է Լաչինի միջանցքը փակ է, այսպես կոչված ադրբեջանցի <<բնապահպանների>> պատճառով, վերջիններս սադրում են ռուս խաղապահներին և փակ պահում Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը։ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձիք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները և ապաստանել են Սյունիքի մարզում, մի մասն էլ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում։ Հայկական ԶԼՄ-ների կողմից տեղից լուսանբանելու հնարավորություն չկա, տեղի է ունենում ադրբեջանական միակողմանի լուսաբանում։ Արցախում գազամատակարարումը դադարեցվել է, առաջացել է պարենի խնդիր։ Երեխաները չեն գնալու դպրոց գազի խնայողության համար։
Այսօր Հայելի մամուլի ակումբում հյուրերն էին պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը և 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Առուշանյանի մայրը` Լիդա Առուշանյանը։
Տիկին Լիդան 3 հայրենիք է ունեցել Շահումյանը, Արցախը հիմա էլ Հայաստանն է վտանգի տակ․ <<Արցախը մեր դրպասն է եղել, թուրքը ժաամանակին մեզանից դողում էր, հիմա թուրքի ժուռնալիստը եկել, ասում է՝ գնում եմ Ստեփանակերտ, բա ու՞ր են մեր բնապահպանները։ Հայաստանում մարդապաշտպան չկա, ինչ բնապահպանի մասին է խոսքը։ Թուրքին պաշտող հայ ժողովու՛րդ, Հայաստանն անցում է թուրքի ձեռքը, ամենակրիտիկական պահն է, պատմություն չիմացող հայ ժողովու՛րդ, այս ինչ եք անում․․․Մեր զավակների պաշտպանած հողերը ինչու՞ եք անտարբերության մատնում>>․․․
Մանուել Մանուկյանը անդրադարձավ Երևանի տոնակատարություններին՝ զուգահեռ տանելով Արցախում տիրող օրհասական իրավիճակին․ <<Այս վճռական պահերին կարևոր է կոչերով հանդես գալ, կար ժամանակ, որ այլ էր արժեհամակարգը, հիմա երկրի ղեկին անհայրենիք անձնավորություն է, որը բոլորին տանում է այդ ուղղով>>։
 Մանուել Մանուկյանի համոզմամաբ՝ ադրբեջանցիները սպասել են Եվրատեսիլից հետո ստեղծել այս իրարանցումը, քանի որ պայմանավորվածություն կար Արևմուտքի հետ։
Մանուկյանը կոչով դիմեց Սուրեն Պապիկյանին և հորդորեց ոստիկանների հետ միասին գնալ սահման, գնալ Արցախ և լուծել ստեղծված վիճակը, այն ոստիկանների որոնք Եռաբլուրում քարշ տալով տանում էին զոհված զինծառայողի մորը։
Բանախոսների կարծիքով Ադրբեջանը մեզ խաղաղություն չի տալու, կոչ են անում լուռ չմնալ և դուրս գալ իրենց տներից, գործել ի փրկություն Հայաստանը։

 

Մարինե Դվոյան

Մանրամասները՝ տեսանյութում․

դիտվել է 265 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am