Մոսկվան հիասթափված է Թրամփից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանակում: «Կարծում եմ գոյություն չունի Թրամփի ռուսաստանյան քաղաքականություն հասկացություն»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է Անդրեյ Կոլեսնիկովը Մոսկվայի Կարնեգի հիմնադրամից: Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում: «8 ամիս անց նրա տեսլականը ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ այդպես էլ իրականություն չդարձավ»,- ասում է Բրուքինգսի հաստատությունից Ջեյմս Քիրշչիկը: Պատճառներից մեկն այն է, որ նրա կուսակցության և վարչակազմի անդամները կոշտ դիրքորոշում ունեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի և ամերիկյան ընտրություններում վերջինիս դերակատարության վերաբերյալ: Թրամփի մոտեցումները փոփոխության ենթարկվեցին հուլիս ամսին Լեհաստանում արտասանած ելույթի ժամանակ, ուր նախագահը կոչ արեց ռուսական կողմին դադարեցնել ապակայունացնող գործունեությունն Ուկրաինայում և Իրանի ու Սիրիայի բռնակալ վարչակարգերի սատարումը: Օգոստոսին նա ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը՝ միևնույն ժամանակ քննադատելով այն: «Որքան էլ նախագահ Թրամփն ի սրտե ցանկանա ավելի արդյունավետ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի դեռ վերջինս շարունակում է վարել նման քաղաքականություն, գործել այնպես, ինչպես այն գործում է այսօր, քանի դեռ այնտեղ գերիշխում է նման աշխարհայացք, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար դժվար կլինի դրական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- ասում է Քիրշչիկը: Ռուսաստանի վարչապետն իր հերթին թվիթերյան իր էջում գրել է, որ այն իրավական դրույթները, որոնք արգելում են նախագահ Թրամփին վերացնել պատժամիջոցները, որևէ հույս չեն թողնում հարաբերությունների բարելավման առումով: Թրամփի քաղաքականությամբ հիասթափված են նաև Ռուսատանի հասարակ քաղաքացիները, ովքեր կարծում են, որ Թրամփը միշտ կանի այն, ինչ օգուտ է Ամերիկային, և Ռուսատսանը պետք է գնա իր ուրույն ճանապարհով ու անտեսի Թրամփին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Թրամփի քաղաքական թիմի միջեւ հնարավոր համագործակցության շուրջ ԱՄՆ-ում շարունակվող հետաքննությունը ևս կշարունակի ազդել ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am