Ֆանտանում տեղի ունեցած պայթյունի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։ 2017 թվականի օգոստոսի 15-ին ՝ վաղ առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ-որ բան է պայթել, որի հետևանքով կա զոհ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։ Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան՝ 06.40-ի սահմաններում, Ֆանտան գյուղի բնակիչներից մեկը, իր խոշոր եղջերավոր անասուններին արոտ ուղարկելու համար գյուղի կենտրոնական հատված տեղափոխելիս, ճանապարհի նկատել է պաշտպանիչ թաղանթով փաթաթված, 10-15 սմ երկարությամբ, սպիտակ լարով իր, որը վերցրել է և շարունակել ճանապարհը: Նախկին բաղնիքի մոտ տղամարդը հանդիպել է իրենց խոշոր եղջերավոր անասուններին տեղափոխող, համագյուղացիներ Հրաչիկ Ալթունյանին և Գնել Աբրահամյանին, որոնց հետ զննել են հայտնաբերված առարկան: Չհասկանալով, թե հայտնաբերված իրն ինչ է՝ այն նետել են հողերի մեջ և շարունակել են ճանապարհը: Ըստ վկաների հայտնած տվյալների՝ Հրաչիկ Ալթունյանը վերադարձել է, գետնից վերցրել նետված առարկան և շարունակել զննել, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել։ Ստացած մարմնական վնասվածքներից Հրաչիկ Ալթունյանը մահացել է, իսկ նրանից 3 մետր հեռավորության վրա գտնվող համագյուղացի Սիրեկան Գևորգյանը՝ դեմքի և որովայնի հատվածում ստացել մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 236-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am