Նիկոլը բացեց արցախահայության հետ կապված Ալիևի սարսափելի մտադրությունները (video)

Ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման երևույթ, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպնությունը որպես սպառնալիք, ու ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք բոլորս ու միջազգային հանրությունը պետք է, իսկապես, լուրջ վերաբերվենք», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ այսօր Ադրբեջանի կողմից տեսանելի են հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում:

«Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պետք է ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև փակել այդ միջանցքը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:

Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց հողում, ու մենք այսպիսի մինի մոդելը տեսնում ենք Հադրութի շրջանում, որտեղ ոչ մի հայ չի ապրում: Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել, ինքնության կորուստն է, որը, կարծում եմ, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է, ու այսօր այն պայքարը, որն Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների դեմ ու պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունն ու նախանշանները մենք տեսել ենք ու տեսնում ենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է ու համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև:

դիտվել է 323 անգամ
Լրահոս
Джеффри Эпштейна убили Երևանի փողոցներում խրամատներ են, պարզապես փոսեր չեն․ Գառնիկ Դանիելյան (video) «Ժողովրդին սիրողը ժողովրդի զավակներին չէր կոտորի»․ Հարցում (video) Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել. Լրագրողը՝ Փաշինյանին (video) «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ»․ «Փաստ» Դու Սահմանադրության գեթ մի հոդվածի պահանջ թողե՞լ ես, որ չես խախտել կամ խեղաթյուրել. Հովհաննես Ավետիսյան Նարե Սոսեին կանչել են ոստիկանություն․ «Իմ նկատմամբ ճնշումներ են ուզում գործադրել» (video) «Այդ մենք չպետք է թույլ տանք մեր մայրաքաղաքը Բաքու տեղափոխելը». Էդգար Ղազարյան #ՈՒՂԻՂ․ «Գլխավոր գողի ցնցումները․ ի՞նչն է երեկ Նիկոլին հունից հանել»․ Արա Վարդանյան (video) Կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են. Տեր Եսային՝ Եպիսկոսաց ժողովի մասին «Փաբերում խմել սիրող Մարիամ Փաշինյանը բիզնես լեդի է դարձել» (video) Փաշինյանն ամեն ինչի ընդունակ է, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չէ․ Հարցում (video) 26-ամյա վարորդը «Hongqi»-ով վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակցին. նա մահացել է Սամվել Կարապետյանը հենց այդպես կարող է ընտրվել վարչապետ․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Աշխարհի կենտրոն, որտեղ ասֆալտ անե՞լ չգիտեն (video) Բռնի տեղահանված արցախցիները ծանր սոցալական վիճակում են․ ահազանգ Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ. Առաքելյան «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ» Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի. «Ժողովուրդ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին․ «Փաստ» Ինչպես է ընթանում ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը. մանրամասներ. «Ժողովուրդ» Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Բերդերում տեղ են ազատում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am