Փողոցային պայքարի նախադրյալներ առաջիկայում չկան. Սուրեն Զոլյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային խորհրդի անդամ, քա­ղաքագետ Սուրեն Զոլյանը կար­ծում է, որ առաջիկայում չկան փողոցային պայքարի նախադրյալներ: «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց առայժմ նման բան չի ուրվագծ­վում»,- այսպես արձագանքեց նա՝ ի պա­տասխան այն հարցին, թե հնարավոր է, որ աշնանն իշխանություններից դժգոհ ժողովուրդը դուրս գա փողոց: Նկատեցինք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացին նախկի­նում քաղաքական կյանքում ակտիվ դե­րակատարում ունեցած եւ ծանրակշիռ ուժեր, ինչպիսիք են, օրինակ, «Հայ ազ­գային կոնգրեսը», «ժառանգությունը», «Համախմբումը», և հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, հնարավոր է, որ այս ուժերը միավորվեն կամ թեկուզ փորձեն առանձին-առանձին պայքարել իշխա­նությունների դեմ: «Չեմ կարծում, թե նրանք կմիավորվեն: Եվ դա ճիշտ կլինի, քանի որ նրանք տարբեր են իրենց անցած ճանապարհով: Դժվար է կանխա­տեսելը, որ նրանք կմիավորվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե անգամ նրանք միավորվեն, ապա դա որևէ արդյունք չի տա, քանի որ նրանք ավելի նպաստավոր պայմաններում չկա­րողացան հակազդել գործընթացներին: Իսկ փողոցային պայքարը, ըստ նրա, ավելի կոշտ պայմաններ է ենթադրում, եւ նրանք, ովքեր ընդունակ են այդ կոշտ պայքարին, հայտնվել են բանտերում: Սուրեն Զոլյանը կարծում է, որ իշխանությունները բավականին հանգիստ եւ ինքնավստահ են, քանի որ հասարակության դժգոհությունը չի ազդում քաղաքական պրոցեսների վրա: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am