«Բուդկա» քանդելու մակարդակը. ավիրելն ու «փիառվելն» է նրանց մոտ լավ ստացվում

«Փաստ» օրաթերթը գրում է․Համապետական հարցեր լուծելու համար ցանկացած իշխանություն նախ և առաջ պետք է ընդունակ լինի լուծել կենցաղային, սոցիալական, տրանսպորտային և նման այլ ոլորտային խնդիրներ: Պարզ է, որ եթե նրանք ընդունակ չեն ոլորտային ու տարածքային առումով «լոկալ» խնդիրներին լուծում տալ, ապա անիմաստ կլինի սպասումներ ունենալ, թե համապետական և գլոբալ հարցերում կարող են որևիցե հաջողություն արձանագրել։

Մեր այսօրվա իշխանությունները դրա ամենավառ վկայությունն են: Նրանք ձախողել են ամեն ինչ՝ արտաքուստ մանր թվացող հարցերից մինչև ամենագլոբալը, ամենակենսականը: Գանք այդ «մանր» հարցերին: Այսօր երկրում կան բազմաթիվ քաղաքային, ներհամայնքային, սոցիալական և կոմունիկացիոն հարցեր, որոնք կա՛մ մնում են օդից կախված, կա՛մ էլ օրվա իշխանություններն ավելի են ծանրացնում վիճակը։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել մայրաքաղաքի երթևեկության հարցը։ Նույնիսկ տասնյակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում երթևեկությունն այնպես է կազմակերպվում, որ խցանումները հասնում են նվազագույնի։ Սակայն մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գնալով խցանումներն ավելանում են ու ավելանում։ Երթևեկությունն ընդհանրապես պատշաճ մակարդակով չի կարգավորվում և գերկենտրոնացված է մի շարք փողոցներում։ Սակայն դա չի խանգարում, օրինակ՝ ձմռան շեմին վերականգնողական աշխատանքներ սկսել այդ փողոցներում ու ավելի կաթվածահար անել երթևեկությունը։

Քաղաքում չկա այլընտրանքային ճանապարհների ցանց, չեն գործում խելացի լուսացույցեր կամ այլ կարգավորող համակարգեր։ Բացի դրանից, ոչ միայն Հայաստանը, այլև հենց Երևանը ապակենտրոնացված չէ, իսկ կայանատեղիների (հատկապես ստորգետնյա) թիվը բավարար չէ։ Մյուս կողմից էլ՝ շատ մեծ խնդիր կա քաղաքային տրանսպորտի հետ կապված։ Մարդկանց համար քաղաքային տրանսպորտով երթևեկությունը գնալով ավելի է բարդանում, և շատ հաճախ նրանք ստիպված են լինում ժամերով սպասել կանգառում, մինչև նույնիսկ մեծ ավտոբուսներում մի կերպ խցկված կարողանան հասնել տուն կամ աշխատանքի։ Ու այս ամենն՝ այն պայմաններում, երբ իշխանությունները մեծ փիառ արշավներ էին կազմակերպում, թե նոր ավտոբուսներ են ձեռք բերել ու շարունակում են ձեռք բերել։ Բայց այդպես էլ քաղաքային տրանսպորտի հարցը ոչ միայն չի լուծվում, այլ ավելի է բարդանում, քանզի այդ փոփոխությունները համակարգված չեն, ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, ինչն այս իշխանությունների բնորոշ «գծերից» մեկն է։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անընդհատ տարբեր առիթներով փակում են ճանապարհները։ Դե, Նիկոլ Փաշինյանի ամեն մի երթևեկը նոր խցանումների պատճառ է ինքնին: Դրան գումարած՝ ամենատարբեր պատճառներով իշխանությունները փակում են ճանապարհները՝ գտնելով ամենահեշտ լուծումը մեր քաղաքացիների նյարդերի ու ժամանակի հաշվին:

Օրինակ՝ վերջերս աննկարագրելի խցանումների պատճառ էր դարձել ճանապարհների փակումը փողոցների ու շենքերի նախաամանորյա զարդարման համար։ Ընդ որում, գլխավոր ճանապարհները փակվում էին առավոտյան ժամը 9-ից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Օրերս էլ մանկական Եվրատեսիլի պատճառով ամբողջ երկու օր դադարեցվել էր մետրոպոլիտենի աշխատանքը՝ նկարահանումներ կատարելու պատրվակով։ Դեռ հարցի մի կողմն է, որ մետրոն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որտեղ նկարահանումներ անել չի կարելի։ Բայց չէ՞ որ, եթե նույնիսկ այս իշխանությունները թքած ունեն դրա վրա, կարելի էր դա անել ժամը 23-ից հետո. ի վերջո, մետրոպոլիտենի լուսավորությունը որևէ կապ չունի ժամի հետ: Սրանք ընդամենը նեղ «կենցաղային» օրինակներ էին: Այդպիսիք ամեն քայլափոխի են, ամեն ոլորտում: Մի խոսքով, բոլոր ուղղություններով իշխանություններն իրենց առաքելությունը տապալել են, բայց կարևորն այն է, որ Հանրապետության հրապարակում պատմության թանգարանի մոտից մի կրպակ է ապամոնտաժվել։

Ու քպականները համատարած էյֆորիայի տակ մեծ աժիոտաժ են բարձրացնում, թե վերջապես քանդեցինք, ավիրեցինք այդ կառույցը, դա էր խանգարում երկրի սրընթաց առաջընթացին։ Այն, որ քաղաքի տեսքն աղճատող կառույցները և շինությունները պետք է ապամոնտաժվեն, փաստ է։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց առնվազն անբարոյականություն է այսպիսի համընդհանուր PR կազմակերպել մի «բուդկայի» ապամոնտաժման հարցով, երբ աննկարագրելի խնդիրներ կան երկրում, երբ բազմաթիվ հարցեր պարզապես լուծման կարոտ են, էլ չենք խոսում գլոբալ հարցերի մասին, երբ թշնամին երկրի սահմաններում է, իսկ պետականությունը՝ վտանգված:

Բայց երևի սա զարմանալի չէ. ինչպես երևում է՝ այս իշխանությունների մոտ միայն քանդելն ու ավիրելն է ստացվում, իսկ ինչ վերաբերում է ստեղծելուն ու լուծումներ տալուն, ապա նրանք այս դեպքում գործ չունեն։ Սեփական ապաշնորհությունը ծածկելու համար միշտ էլ կարելի է գտնել փոքր «ձեռքբերում» կամ նույնիսկ դա հորինել։ Եվ նորից ակամա այս ամենը հիշեցնում է Փաշինյանի «100 փաստերի» պատմությունը, որոնցից մեկում, օրինակ՝ նշվում էր, թե կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ։ Դե, եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա եթե դեռևս մեր պետությունը գոյություն ունի, ապա դա ևս մեծ ձեռքբերում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 399 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am