Հայտնի է ԲՀԿ նոր խոսնակի անունը
Հայտնի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր մամուլի խոսնակի անունը: ԲՀԿ խոսնակի գործառույթն այսուհետ կիրականացնի Վանիկ Էլիզբարյանը, ով ընդգրկված է նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակում, տեւական ժամանակ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այժմ՝ «Պոստսկրիպտում» մամուլի ակումբի սեփականատերն է: Վանիկ Էլիզբարյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանի օգնականն է:
