Ո՞ւմ էր ուղղված հակահրդեհային հսկիչ կետեր ստեղծելու ԱԻՆ-ի խորհուրդը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը (…) շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին»,- սա մի հատված է ԱԻ նախարարության օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաև կետ առ կետ նշված են այն գործողությունները, որ խստիվ արգելվում են հրդեհավտանգ իրավիճակներում`բուսածածկ տարածքներում խարույկ վառել, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ և այլն: Նույն հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»: Սույն հաղորդագրությունից երկու օր անց՝  օգոստոսի 10-ին հրդեհ բռնկվեց Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարող տարածքում, իսկ օգոստոսի 12-ից այրվում է Խոսրովի անտառը: Եվ ինչպես կանխատեսված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, հրշեջները ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականությունները, բայց զգալի արդյունք չեն գրանցում, իսկ Խոսրովի անտառում հրդեհը ամեն ժամ ավելի ու ավելի է տարածվում: Արդեն մի քանի օր է՝ բնապահպանները հաշիվ են պահանջում ԱԻ նախարարությունից, քննադատում են կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացնելու և արդեն բռնկված հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկական բազա չունենալու համար: Նախարարության ներկայացուցիչներն իրենց հակափաստարկներն են ներկայացնում: Օրինակ, որ 14 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում նման  ծավալի հրդեհ արձանագրվում, Խոսրովի արգելոցի տեղանքն անանցանելի է, քամու ուղղությունը նպաստում է հրդեհի տարածմանը, հրդեհաշիջման համար նախատեսած ինքնաթիռ չկա և այլն: Նախարարության արդարացումներն ըմբռնելի են, բայցևայնպես որոշակի հարցեր իսկապես առաջանում են: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԱԻՆ հաղորդագրության մեջ նշված հետևյալ հատվածը. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով»: Ո՞ւմ է ուղղված այս խորհուրդը, ո՞վ պետք է հսկիչ կետեր ստեղծեր: Ստեղծվե՞լ են արդյոք այդ կետերը, թե՞ ոչ: Կամ արդյո՞ք անցած օրերը գնահատվել են որպես առավել հրդեհավտանգ ժամանակահատված: Եվ ո՞վ պետք է գնահատեր:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am