Միսը կտրուկ թանկացել է. ինչով է դա պայմանավորված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մսամթերքի և ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետևողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 5.1 տոկոսով: Սակայն էլ զգալի թանկացել է խոզի միսը. այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25,9 տոկոսով: Թանկացում գրանցվել է նաև գառան, ոչխարի մսի շուկայում. հուլիսին, հունիսի համեմատ՝ 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ՝ 16 տոկոսով: Նույն պատկերն է նաև թռչնամսի (հուլիսին, հունիսի համեմատ, 0.3, իսկ 2016-ի հուլիսի համեմատ՝ 1 տոկոսով), ձկնամթերքի (այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ՝ 0.2, իսկ անցած տարվա հուլիսի համեմատ՝ 21.1 տոկոսով) շուկաներում: Այսօր երևանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ն վաճառվում է 2600-2700, գառան մսինը՝ 3500-3600 դրամով, խոզինը՝ 3300-3900 դրամով: Կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ միս են օգտագործում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
