Կիմ Չեն Ինը քննարկել է ամերիկյան բազային հարվածելու պլանը
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը՝այցելոլվ Կորեայի ժողովրդական բանակի ռազմավարական ուժերի հրամանատարություն,Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ստացել է ռազմական հրամանատարության հա շվետվությունը՝ Գուամ կղզու ուղղությամբ հրթիռի արձակման պլանի մասին, և խորհուրդ տվել ԱՄՆ-ին հրաժարվել սադրանքներից՝ լարվածությունը լիցքաթափելու համար։ Առաջնորդը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին «պարզ գլխով կշռադատել բոլոր դրական ու բացասական կողմերը» և մտածել, թե որ կողմի համար է ընթացիկ իրավիճակն ավելի անբարենպաստ։ Լարվածությունը թուլացնելու և Կորեական թերակղզում վտանգավոր զինված հակամարտությունը կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը սկզբում ճիշտ ընտրություն կատարի և ցույց տա դա իր գործողություններրով, զինվորականները պետք է միշտ պատրաստ լինեն գործելու ցանկացած պահի, երբ կուսակցությունը որոշի։ասվում է հաղորդագրությունում։
