«Սանիտեք»-ը դժվարին վիճակում է. Ծառայությունը կխզի՞ պայմանագիրը Երևանի քաղաքապետարանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մայրաքաղաքի աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը պատրաստվում է Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը խզել: Այս լուրերը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Սանիտեք», որի հաղորդակցության բաժնից հայտնեցին, որ այս ընթացքում աղբահանության հետ կապված ընկերությունը որոշակի խնդիրներ ունի: Այդ մասին բողոքներ ստանում են նաև քաղաքացիների կողմից: «Դրա պատճառն այն է, որ ամռան շրջանում քաղաքում աղբի քանակը մոտ 10 տոկոսով ավելացել է: Որոշակի տեխնիկական խնդիրներ եղան, մեքենաներից մի քանիսը պակասեցին: Քանի որ մարդիկ շինարարական աղբ էին թափել, ինչի պատճառով էլ տեղափոխելու ժամանակ մեքենաները վնասվել են, որովհետև նախատեսված չեն եղել դրա համար: Այս պահին աղբահանության հետ կապված դժվար վիճակում ենք գտնվում, բայց դա դեռևս պատճառ չէ՝ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը խզելու: Ընկերությունը այդ մասին չի մտածում»,- փոխանցեցին «Սանիտեք»-ից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
