ՔՊ-ական պատգամավորների նոր նախագծով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Նավակ ճոճողը»՝ Վիլեն Գաբրիելյանը։ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքի փոփոխությամբ ՔՊ-ականները որոշել են «կարգավորել» ռազմամարզական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, որոնցից է, օրինակ, ՈՄԱ-ն («Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպությունը)։ Բայց դրա տակ հստակ քաղաքական մեսիջներ են դրել ու նպատակ ունեն տոտալ իշխանական վերահսկողության տակ պահել նրանց։

Օրինագծի հեղինակները նախ որոշել են, որ օրենքի չորրորդ գլխում պետք է ստեղծվի ռազմամարզական կազմակերպությունների միություն․ «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն, եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն»: Եվ այս միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը։

Ընդ որում, Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն, այսինքն՝ այս միությունը մոնոպոլ դիրք է ունենալու։

Բայց ավելի ուշագրավ են ռազմամարզական կազմակերպության անդամին վերագրվող պարտականություններն ու արգելող կետերը։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է.

Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝

1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ

2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:

Սա ոչ այլ ինչ է, քան թշնամուն ուղղված բացասական դրսեւորումները՝ ատելությունը, մերժումը, վրեժի զգացումն, արգելելու փորձ։ ՔՊ-ականներն այս «անմեղ» պահանջով փաստացի արգելում են ռազմամարզական կազմակերպության անդամներին որեւէ թթու խոսք ասել, ատելության, թշնամանքի որեւէ արտահայտմամբ հանդես գալ հայ ժողովրդի թշնամիների, մասնավորապես՝ ադրբեջանցիների, թուրքերի դեմ։

Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվում է հենց թշնամուն ոչնչացնելու, նրանից պաշտպանվելու, նրան հաղթելու գաղափարական հենքի վրա, մինչդեռ այդ կազմակերպության անդամներին, ըստ էության, պարտադրում են «սիրել թշնամուն»։ Ասել կուզի՝ որեւէ հակաադրբեջանական, հակաթուրքական քարոզ չանել այդ կազմակերպության հավաքների ժամանակ։

Սա նշանակում է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին սովորեցնելու են՝ ինչպես օգտվել զենքից, որը, բնականաբար, թշնամու դեմ կիրառելու համար է, ո՛չ յուրայինի, բայց արգելելու են այդ զենքով կրակել թշնամու վրա։ Սա այս իշխանությունների կեղծ խաղաղասիրական օրակարգին ուղղված հերթական քայլն է։ Մեր արտաքին թշնամին ամեն օր մեզ սպառնում է բնաջնջել, Ադրբեջանում մինչ օրս շարունակում են, դպրոցական կրտսեր տարիքից սկսած, բնակչության մեջ ատելություն ու թշնամանք սերմանել հայերի հանդեպ, իսկ մենք, ավելի ճիշտ՝ մեր «ներքին թշնամիները», քարոզում ենք «սիրել արտաքին թշնամուն» եւ հանկարծ ատելություն չտածել նրա հանդեպ։

Ի դեպ, եթե խոսքը ռասայական, ազգային խտրականության, ազգամիջյան թշնամանք տարածելու մասին է, ապա Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներն անհիշելի ժամանակներից կան, եւ դրանք ոչ ոք չի վերացրել։ Բայց պատերազմների ու հարեւանների նկատմամբ ագրեսիայի, գերիներին խոշտանգելու եւ կին զինծառայողներին մասնատելու դեպքերի ֆոնին դրանց մասին հիշելը եւ ինչ-որ ՀԿ-ի կանոնադրության մասին դա շեշտելը կա՛մ ապուշություն, կա՛մ դավաճանության հետեւանք է։ Նույնն է, որ հիմա Ուկրաինայում քարոզեին ռուսների նկատմամբ ատելություն չտարածել, իսկ Ռուսաստանում պատժեին ուկրաինացի զինվորներին սպանող ռուս զինծառայողներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am