Ադրբեջանական կողմը չի կանգնելու և նորանոր պահանջներ է առաջ քաշելու՝ տարածքայինից մինչև դրամական․ Կարեն Վրթանեսյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դեռեւս դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին են փոխանցվել արցախյան առաջին պատերազմի մասնակից ադրբեջանցի 10 զինծառայողի ոսկորներ եւ 2 քարտեզ, որտեղ, ամենայն հավանականությամբ, 4 դիակի թաղման վայր է նշված:

Պետք է նշել, որ այդ փոխանցման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին եւ պահանջեցին իրենց թույլ տալ՝ մոնիթորինգ անել Արցախի տարածքներում, որ պարզեն, թե մենք ինչքան են օգտվել «ադրբեջանական հարստություններից», որպեսզի հետագայում դիմեն միջազգային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իրենց կրած «վնասները»:

30 տարի առաջ զոհվածների դիակների մնացորդները հանձնելու մասին հաղորդագրությունը մի շարք հարցեր եւ տարակուսանք առաջացրեց: Մասնավորապես՝ ո՞ւմ պահանջով կամ ինչի՞ դիմաց են Ադրբեջանին փոխանցվել դիակների մնացորդները եւ այդ երկու քարտեզը, արդյոք երրորդ կո՞ղմ է ներկա եղել այդ փոխանցմանը, որտե՞ղ է տեղի ունեցել փոխանցումը, հայ եւ ադրբեջանցի բանակցողներն ունեցե՞լ են անմիջական շփում, թե՞ ոչ, քարտեզները ո՞ր տեղանքներին են վերաբերում, ու նմանատիպ այլ հարցեր:

«Հրապարակին» ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ այս թեմայի շուրջ հավելյալ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։ «Այն, ինչ հնարավոր էր հրապարակել, հաղորդագրությամբ արդեն ասվել է»,- տվեցին ստանդարտ պատասխան։

Այս թեմայով մենք զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։ Նա ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները դեռեւս 1994-ից այդ մարմինները գտնելու թեման միշտ իրենց օրակարգում են պահել:

«1994 թվականից իրենց օրակարգում այդ հարցը կա՝ անհետ կորածներին գտնելու կամ նրանց մասունքները վերադարձնելու թեման միշտ «տաք» են պահել, եւ թեպետ այդ թեման մարդասիրական տերմիններով է ձեւակերպվում, կարծում եմ, որ իրենք մտքում միշտ ունեցել են՝ հարմար առիթի դեպքում դրա վրա քրեական գործեր կառուցելու, հետագայում ռազմական հանցագործություններում մեղադրելու, ինչ-ինչ միջազգային դատեր բացելու նպատակ: Դա իրենց համար քաղաքական զինամթերք է, փամփուշտ է, եթե լինի, կրակեն: Մինչ 2018 թվականը նման բանն անհեռանկարային էր, քանզի հայկական պետությունը լիարժեք ներկայացված էր միջազգային ասպարեզում եւ կարողանում էր հայկական շահը, ինչքանով հնարավոր էր, պաշտպանել ադրբեջանական նմանատիպ իրավական հարձակումներից»,- ասաց ռազմական փորձագետը։
Նա հավելեց, որ Բաքուն փորձելու է այդ թեմաները զարգացնել, դրանց շարունակություն տալ: Վրթանեսյանը շեշտեց, որ եթե Հայաստանն ունենար հայկական շահը պաշտպանող իշխանություն, նրա համար այս զարգացումները մտահոգիչ պետք է լինեին։

Մեր հարցին, թե արդյոք սա բանակցություններում նաեւ հավելյալ ճնշման գործիքակազմ չի՞ ծառայելու մեր թշնամու ձեռքում, Վրթանեսյանն ասաց, որ, իր տպավորությամբ, այսօր բանակցությունները փաստացի հանձնման տեխնիկական դետալների շուրջ են ընթանում։ Բայց դրանից հետո էլ ադրբեջանական կողմը չի կանգնելու եւ նորանոր պահանջներ է առաջ քաշելու՝ տարածքայինից մինչեւ դրամական։ Օրինակ՝ արդեն բարձրացնում են Հայաստանից ֆինանսական բազմամիլիարդ հատուցումներ պահանջելու թեման:

«Եվ այդ բոլոր բարձրացված հարցերը, որ հիմա թվում է, թե զուտ խոսակցություններ են, միանգամից կպարտադրվեն Հայաստանին՝ որպես նոր օրակարգեր»,- նշեց Կարեն Վրթանեսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am