Սերժ Սարգսյանը բացահայտեց իրականությունը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 150

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր, թե այն ուժերը, որոնք 1998 թվականին իշխանությունից հեռացրին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ, Փաշինյանի ձեւակերպմամբ, «հիպերփուլային» լուծման տարբերակ։ «Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին», – նշել էր նա:

Բացի այդ, ըստ նրա՝ այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, եւ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։ Այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձավ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ստախոսության համար: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի եւ մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է եւ փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս»,- հայտարարել է նախկին նախագահը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչեւ հիմա չի հասկացել փուլային եւ փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան», – շեշտել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է արցախյան հարցի բանակցային թեման եւ մշտապես մեղադրում նախկիններին դրանք տապալելու կամ ձախողելու համար:

դիտվել է 529 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am