Իշխանության «բարեփոխումների» ու նախաձեռնությունների մութ անկյունները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չորս տարուց ավելի է, ինչ իշխանության են, բայց նրանց կողմից իրականացված համարյա բոլոր նախաձեռնությունները, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, «բարեփոխումները», շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս։ Խոսքը միայն գլոբալ ձախողումների մասին չէ, այլ նույնիսկ միջանկյալ, արտաքուստ երկրորդական հարցերի: Այդ նախաձեռնություններն իրենց տեսակով կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջինը անհասկացողությունն է, երբ «բարեփոխումների» շրջանակներում իշխանությունները փորձել են նոր օրինագծերով կամ օրենսդրական փոփոխություններով հանդես գալ, բայց կա՛մ չեն հասկացել, թե ինչ վտանգավոր հետևանքներ է դա ունենալու, կա՛մ պարզապես ինչ-որ բան են արել «գալչկայի» համար։

Իսկ ժամանակի ընթացքում պարզվել է, որ այդ նախաձեռնությունները ոչ միայն կտրված են իրականությունից, այլև ընդհանրապես չեն աշխատում և որևէ հարց չեն լուծում, ավելին՝ հաճախ պարզապես վնաս են պատճառում։ Մյուս կողմից էլ՝ բազմաթիվ իշխանական նախաձեռնություններում նկատելի են հովանավորչություն, կոռուպցիոն ռիսկեր, ԽԾԲ-ի տարբեր սխեմաներ, այսինքն՝ երբ փորձում են այս կամ այն օրենքը, որոշումը փոխել, որպեսզի հարմարեցնեն նեղ քաղաքական կամ անձնական շահերին ու նպատակներին։ Վերջապես՝ գործող իշխանություններն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են կյանքի կոչում, որոնք նախկինում հենց իրենք են սուր քննադատության ենթարկում, և նույնիսկ նախկին իշխանություններն էին դժվարանում դրանք կյանքի կոչել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին խստորեն քննադատում էր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման փորձը, անգամ կոչ էր անում ընդվզել և հրաժարվել այդ գումարները վճարելուց, բայց դա չխանգարեց, որ հենց իր օրոք այն ամբողջովին ուժի մեջ մտնի։

Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանությունները հենց իրենց թիմի մենթալիտետին յուրահատուկ օրենսդրական նախագծերով են հանդես եկել, սակայն հետագայում պարզվում է, որ այդ օրենքներն ընդհանրապես չեն գործում։ Օրինակ՝ նրանք հանրությանը ներկայացան «հանճարեղ» նախաձեռնությամբ, թե քաղաքացիներն անձամբ կարող են տեսանկարահանել և արձանագրել ճանապարհային կանոնների խախտումները: Ավելին, մեծադղորդ «հիմքեր» էին նշվում, թե այդպիսով խախտումների քանակը կնվազի։ Սակայն տևական ժամանակ է անցել, ու փորձը ցույց է տալիս, որ «նկարող» քաղաքացիների թիվը չափազանց քիչ է, կարելի է նույնիսկ ասել՝ զրոյին մոտ, ուղարկվածների մեծ մասն էլ դժվար է վարչական իրավախախտում որակել, մի խոսքվ՝ նշված նախաձեռնությունն ուղղակի իմաստազուրկ էր։

Բացի դրանից, հետաքրքրական է, որ այնպիսի պայմաններում, երբ իշխանությունները քաղաքական դաշտ ներմուծեցին վիրավորանքի, հայհոյանքի ու թշնամանքի ծայրահեղ դրսևորումները, միևնույն ժամանակ իրենք նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը ու այդպիսով օրենքը դարձրեցին քաղաքական գործիք բացառապես ընդդիմադիրներին ճնշելու ու տուգանելու համար, մինչդեռ երկրում իրական հանցավորության դեմ պայքարի համար քայլեր չէին ձեռնարկվում։

Իսկ երբ հանրային շրջանակներում, նաև իրավաբանների ու միջազգային կառույցների կողմից աճեց դժգոհությունը վիրավորանքի քրեականացման մասին օրենքի կիրառման կապակցությամբ, իշխանությունները ստիպված էին նորից ապաքրեականացնել վիրավորանքը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններն, իրենց անձնական և խմբակային շահերից ելնելով, իրավիճակի բարելավման «ազնիվ» նպատակների անվան տակ են որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս, բայց հետո պարզվում է, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև վատթարանում է։ Օրինակ՝ խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը «խաչակրաց արշավանք» սկսեց։ Ու ոլորտի իրական կարգավորման համար, առանց փորձագետների կարծիքը լսելու, իշխանություններն անմիջապես սկսեցին իրականացնել այն, ինչ փչում է իրենց խելքին։ Ու տարեսկզբին կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» օրենքում և նախ՝ մասնակի, իսկ սեպտեմբերից՝ ամբողջությամբ արգելեց շահումով խաղերի՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով իրականացվող գովազդը։

Բայց գովազդն արգելելով՝ խաղամոլությունը չսահմանափակեցին, ավելին՝ խաղամոլությունն ավելի աճեց։ Միայն այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով, խաղադրույքների ծավալը արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 4,3 տրիլիոն դրամ գումար, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։ Ընդհանրապես, այս իշխանության օրոք խաղադրույքների քանակն աճել է մոտ չորս անգամ: Կարելի է պատկերացնել, թե խաղադրույքների արդյունքում ինչքան մարդիկ են հայտնվել կախվածության մեջ, ազարտի մեջ ընկել, կանգնել հոգեբանական ու ֆինանսական խնդիրների առաջ և ուղղակի կորցրել ունեցվածքը՝ հայտնվելով ծայրահեղ աղքատության մեջ կամ էլ ստիպված հանցագործությունների դիմել։ Իհարկե, այս ամենի դեմ պայքարել պետք է, բայց դրա համար կան աշխարհում ընդունված տարբեր գործիքներ:

Կարելի է ասել՝ որևէ երկրում դա չի արվում գովազդ արգելելու ճանապարհով: Արդյունքում տուժեցին լրատվամիջոցները, իսկ խաղադրույքների քանակը չպակասեց: Դրա մասին դեռ ամիսներ առաջ զգուշացնում էին փորձագետները՝ նշելով, որ այս օրենքը իր բուն նպատակին չի ծառայելու, փոխարենը ահռելի վնասներ է հասցնելու: Բանն այն է, որ մասնագիտական շրջանակների ուսումնասիրություններով, բեթինգների գովազդի արդյունքում խաղացողների քանակը փաստացի չի ավելանում, և գովազդի խնդիրը բացառապես առկա մրցակցության մեջ «ստաբիլ» խաղացողներին իրարից «փախցնելն» է: Նրանք նշում էին, որ, ըստ այդմ, գովազդի արգելմամբ խաղացողների թիվը չի նվազելու, մի խոսքով՝ «ղումարը» չի վերանալու, ավելին՝ չի պակասելու: Փոխարենը ահռելի կորուստներ են կրելու մարզաշխարհը, լրատվամիջոցներն ու տնտեսությունը:

Ինչպես և մնացյալ բոլոր դեպքերում, պարզվեց, որ բոլոր փորձագետները ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ինչպես միշտ, սխալ: Իսկ թե ինչու են նման հարցերում այսպես «կողահաստ» այս իշխանությունները, մնում է միայն ենթադրություններ անել: Իշխանության ղեկին հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց դիրքորոշումը պարզ է ու թափանցիկ, և չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ իրենց մտքում այլ մտադրություններ լինեն։ Բայց ժամանակը այլ բան է ապացուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 329 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am