Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վիճակը շատ ծանր է
Հրապարակը գրում է.Երեկ 3-րդ օրն էր, ինչ Խոսրովի արգելոցի անտառածածկ եւ բուսածածկ տարածքներն այրվում էին: Հրդեհն սկսվել է օգոստոսի 12-ին, իսկ խուճապը` մեկ օր անց: Այդ ընթացքում տեղում աշխատել են ԱԻՆ փրկարարները, ոստիկաններն են միացել, Ռուսաստանից ինքնաթիռ են խնդրել։ Բանը հասել է նրան, որ քաղաքացիական ակտիվիստները երեկ հավաքվեցին եւ մեկնեցին Խոսրովի արգելոց։ «Հավաստի տեղեկություններ ունենք, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վիճակը շատ ծանր է։ Եթե մի քանի օր էլ շարունակվի, ապա կարող ենք կորցնել ամբողջ արգելոցը»,- հայտարարեցին եւ գնացին: Երեկ մինչ ուշ գիշեր բնապահպաններն անհասանելի էին: Նմանատիպ իրավիճակ էր նաեւ Վայոց Ձորի մարզում, որտեղ անտառն անզգուշաբար հրդեհելու համար կասկածյալ էլ կա` ազատամարտիկ, հաշմանդամ, 3 անչափահաս երեխաների հայր:
