Շինարարության ծավալները նվազել են, վճարվող հարկերը՝ նույնպես
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ուրբաթ օրը մեծ շուքով նշվեց շինարարի օրը, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների: Բայց արի ու տես, որ իրական կյանքում Հայաստանում այդ ոլորտում ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 12 տոկոսով: Խոշոր հարկատուների թվում են շինարարական «Ղարաբաղցյանշին», «Բաղրամյանշին», «Ագաթ-777» ընկերությունները, որոնք եւս նվազեցրել են հարկերը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ իր հարկերն ավելացրել է միայն «Սահակյանշին» ընկերությունը, որը հիմնականում զբաղված է պետական պատվերները կատարելով»: Կարդացեք թերթի այսօրվա համարում:
