Նախարարը պատրա՞ստ է իշխանություններին տհաճություններ պատճառել
ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից հետևողական է լինելու բոլոր` դեռևս չլուծված խնդիրների կարգավորման հարցում:Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե նա իր պաշտոնավարման ընթացքում հաշվի կառնի՞ իրեն նախորդած երեքի պաշտոնանկության որոշումները, ինչին ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասաց, որ աշխատել է թե՛ Տիկին Ալավերդյանի, թե՛ պարոն Հարությունյանի հետ, բայց անցած այդ հարցերին նպատակահարմար չի գտնում անդրադառնալ: Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է իշխանություններին տհաճություններ պատճառել, ՄԻՊ-ը նշեց. «Ես նման որակումներով չեմ ուզում առաջնորդվել: Այն, որ, իհարկե, պատրաստ եմ խնդիրները վեր հանել և դրանք դարձնել քննարկման առարկա, միանշանակ է, այստեղ կասկած չի կարող լինել»:
