«Թույլ չեմ տա ռեժիմին որեւէ կերպ օգտագործել ինձ». Ժ. Սեֆիլյանի գործով կալանավորված

Ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման հայտնի քրեական գործով անցնող Արթուր Մովսիսյանն այսօր հայտարարություն է  տարածել:  Նա մեղադրվում է նրանում, որ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել  Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:  Արթուր Մովսիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Սակայն Արթուր Մովսիսյանի մասը չի միացվել Ժիրայր Սեֆիլյանի եւ  մյուսների գործին, այն ընդհատության կարգով ուղարկվել է   Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ քննվում է այնտեղ:  Նա իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է տարածել, այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Այս պահին ռեժիմը իրականացնում է իր հերթական կեղտոտ ու ստոր քայլը, որն իմ համոզմամբ նախապես պլանավորված է: Իմ գործը անջատելով ընդհանուր գործից, ըստ էության բացել են երկրորդ ճակատ՝ Ժիրայր  Սեֆիլյանի դեմ սարքած գործը հորով-մորով, իրենց ուզածով ավարտին հասցնելու համար. նպատակը պարզ է՝ երկու դատավարություն անցկացնել առանց Ժիրայր  Սեֆիլյանի եւ նրան զրկել նույնիսկ պաշտպանություն իրականացնելու հնարավորությունից: Իմ դատավարությանը դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին է ներկայացրել դատակոչի ենթակա անձանց ցուցակ, որոնք Սեֆիլյանի և մյուսների գործի նույն անձինք են: Նրանցից ոմանք հենց սկզբից եղել են այս գործը սարքողները եւ  կեղծ ցուցմունքներ շռայլողները: Այստեղից հետեւում է, որ այդ անձանց ցուցմունքները, որոնք կհնչեն և կարձանագրվեն իմ դատավարության ընթացքում, օգտագործվելու են մյուս դատարանում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ  մյուսների դատավարության ժամանակ եւ  կմեկնաբանվի հետևյալ կերպ՝ ինչ տարբերություն, նույն գործն է, նույն մեղադրյալները, վկաները, եւ նրանց ցուցմունքները կօգտագործվի  Սեֆիլյանի եւ  մյուսների դեմ: Վստահաբար բոլոր հիմքերն ունեմ փաստելու, որ այս դատարանը և դատախազը ունեն կոնկրետ հրահանգ՝ ամեն գնով առաջ տանել այս կեղտոտ դատավարությունը իրենց հանձնարարված սցենարով: Ես լի եմ վճռականությամբ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ. այսուհետ իմ կողմից ձեռնարկվելիք բոլոր քայլերը եւ  միջոցառումները լինելու են հավասարազոր պատասխան՝ դատարանի եւ  դատախազի ապօրինի գործողություններին: Ոչ մի դեպքում թույլ չեմ տա ռեժիմին որեւէ կերպ օգտագործել ինձ: Մա՛հ ռեժիմին Քաղաքական պատանդ՝ Արթուր Մովսիսյան»:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am