Երևանի քաղաքապետարանն արգելել է ձմերուկի և սեխի բացօթյա ապօրինի վաճառքը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 23 արձանագրություն: Միաժամանակ նշվել է, որ շարունակվում են գծանշման և լուսացույցերի փոխարինման աշխատանքները: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև գույքագրել մայրաքաղաքի փողոցների մայթերին տեղադրված և քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող վահանակները, ճանապարհային նշաններն ու վճարովի ավտոկայանատեղիների ցուցանակները և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք այլ վայրեր տեղափոխելու նպատակով: Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթ, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 28 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը, նաև խստորեն վերահսկելով, որ մայրաքաղաքի փողոցներում արգելվի ձմերուկի և սեխի բացօթյա ապօրինի վաճառքը: Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ 22 վարչական արձանագրություն է կազմվել: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել դրանք և վերոնշյալ դեպքերը բացառելու նպատակով խստացնել հսկողությունը մասնավորապես խանութների, սրճարանների, հանրային սննդի օբյեկտների նկատմամբ: Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ, ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, նախորդ շաբաթ մայրաքաղաքի այգիներում և բակային տարածքների խաղահրապարակներում տեղադրված կարուսելների տեխնիկական վիճակի մասնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել. արգելվել է 2 կարուսելների շահագործումը: Բակային տարածքներում առկա խաղային կոնստրուկցիաների ուսումնասիրման մասով էլ զեկուցվել է, որ հաշվառվել և նորոգվել է 19 խաղային կոնստրուկցիա: Այս մասով նույնպես հանձնարարվել է շարունակական խստացված հսկողություն իրականացնել:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am