Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։

Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։


Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։

Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։

Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 342 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am