Սքինհեդները Մոսկվայում 69-ամյա հայի են սպանել /տեսաշար/

Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները երիտասարդների են փնտրում, որոնք ուրբաթ գիշերը Ռյազանի պողոտայում երկու մարդու են սպանել՝ գարեջրի շուրջօրյա խանութի վաճառողին եւ առեւտրի կետի հաճախորդին, ինչպես նաեւ վիրավորել են վկային, որը փորձել է չարագործներին բռնել: Հնարավոր է՝ հանցագործությունը կատարվել է ազգային անհանդուրժողականության հիմքով, հայտնում է «МК»-ն: Սրա մասին գրում է news.am-ը: Ականատեսների խոսքով՝ մետրոյի «Ռյազանի պողոտա» կայարանին կից գտնվող առեւտրի կետերի մոտով ժամը 5:00-ին երեք հարբած երիտասարդ է անցել: Շրջակայքում գտնվողները ուշադրություն են դարձրել, որ նրանք բանակային մեծ կոշիկներ էին հագել: Այդ պահին գարեջրի կրպակի մոտ աթոռին դրա տերն էր նստած՝ ծագումով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանը (նրան սիրալիր քեռի Լյովա էին անվանում): Տարեց մարդը փողոց է դուրս եկել օդ շնչելու: Առեւտրի կետի ներսում էր քեռի Լյովայի օգնական կինը: Ագրեսիվ երիտասարդները հայի հետ աննշան պատճառով վեճ են հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով ուղիղ սրտին է հարվածել: Նա ակնթարթորեն մահացել է: Հանցագործների երկրորդ զոհն է դարձել գարեջրի կրպակի հաճախորդը՝ ծագումով Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովը: Նրան նույնպես սրտին հասցված դանակահարվածով են սպանել: Չարագործության ականատեսն է դարձել 29-ամյա մոտոցիկլետիստ Ալեքսանդրը, որն անցնելից բղավոցներ է լսել: Նա մոտոցիկլետից իջել է, վազել չարագործների ետեւից, փորձել է նրանց բռնել, սակայն ուժերն անհավասար էին՝ Ալեքսանդրին դանակով ուսից են վիրավորել, ինչի հետեւանքով հետապնդումը դադարեցրել է: Մոսկվացին հանցագործների դեմքերը հստակ տեսել է, նրանք դեմքերը չեն թաքցրել: Նախնական տեղեկություններով՝ չարագործները կարող են սքինհեդներ լինել, դա է, մասնավորապես վկայում այն փաստը, որ նրանք բանակային կոշիկներով էին՝ սա նրանց ճանաչելու յուրահատուկ նշանն է: Չնայած նախապես հարձակվողներին զինվորականներ են համարել: Ամբողջ քաղաքում փնտրում են մարդասպանին եւ նրա ընկերներին: Արտաքուստ հանցագործը 30 տարեկան է, հասակը մոտ 165 սմ է:  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am