«Խոսրովի անտառ»-ում հրդեհի մարման դժվարությունները կապված են ռելիեֆի, աննախադեպ ջերմային ռեժիմի հետ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը սեղմ ժամկետներում մեկուսացնելու, ապա մարելու համար ամեն ինչ արվում է պատրաստվածության բարձր մակարդակով: ՀՀ ԱԻՆ Աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ Արտավազդ Դավթյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ նմանատիպ բարդագույն հրդեհներ աշխարհի տարբեր երկրներում էլ լինում են, Հայաստանում սակայն, հրդեհի մարման դժվարությունները կապված են ռելիեֆի, ինչպես նաեւ աննախադեպ ջերմային ռեժիմի հետ: «Ես չէի ասի, որ Հայաստանը պատրաստ չէր այս հրդեհին: Վստահ եղեք, որ մենք պատրաստ ենք եւ առավելագույնս անում ենք, որպեսզի սեղմ ժամկետներում այս հրդեհը մեկուսացվի: Սա ոչ միայն ԱԻՆ-ի ջանքերն են, այս գործընթացում ներգրավված են նաեւ Պաշտպանության և բնապահպանության նախարարությունները, ոստիկանությունը, տեղական իշխանությունները»,-ասաց նա: Արտավազդ Դավթյանի խոսքով՝ անտառային հատվածներում հրդեհաշիջման տեխնիկան տարբերվում է քաղաքայինից: «Կոնկրետ Խոսրովի արգելոցում մինչեւ 2300 մետր բարձրություններ ունենք, եւ բնական է, որ հրդեհաշիջումն այս առումով որոշակի առանձնահատկություններ պետք է ունենա»,-ասաց նա: ՀՀ ԱԻՆ պետը դժվարացավ նախնական վնասի մասին տեղեկատվություն հաղորդել, նշելով, որ դա հետագայի խնդիր է, քանի որ հրդեհի վայրում դեռեւս առաջին արձագանքման աշխատանքներ են տարվում: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am