Եկել են բիզնես անելու համար, նրանք ի՞նչ պատգամավոր. Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ չորրորդ տարին է ինչ պատգամավոր է, բայց ԱԺ պատգամավորներ կան, որոնց չի ճանաչում:«70 հոգի միլիոնատեր կա այնտեղ, որոնք եկել են խորհրդարան՝ բիզնես անելու համար, նրանք ի՞նչ պատգամավոր: Նշանակած մարդիկ, կրիմինալ, հարուստ մարդիկ, խուժանի հետ ախպերություն անող մարդիկ, որոնք եկել-նստել են, թվում է, թե գործ են անում: Դուք այդ մարդկանցից պատասխանատվությո՞ւն եք ուզում, արժանապատվությո՞ւն եք ուզում»,-ասաց նա:
