Իսրայելում քննում են հայկական դիրքին հարվածելիս իսրայելցիների մասնակցության մեղադրանքը. razm.info

Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառող Aeronautics Defense Systems իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում առաջարկել են նոր մահապարտ ԱԹՍ-ն հայկական դիրքերի դեմ «փորձարկել»։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, չնայած իրենց պատվիրակության ղեկավարների ճնշմանը, ինչից հետո վերջիններն իրենք են ուղղել անօդաչուները հայկական դիրքերի վրա։ Այս մասին հայտնում է razm.info-ն՝ հղում անելով «Մաարիվ» պարբերականի հոդվածին։ Հոդվածում նշվում է, որ անօդաչուները «թիրախից շուրջ 100 մ հեռու են հարվածել, կորուստներ չեն եղել»։ Ըստ նույն աղբյուրի իսրայելական ընկերությունը հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ իրենց ներկայացուցիչները ԱԹՍ-ն չեն կառավարել, դա արել է գնորդը (Ադրբեջանը)։ «Aeronautics ընկերությունը երբեք կենդանի թիրախների դեմ փորձարկումներ չի իրականացնում։ Նույնը վերաբերում է նաև այս դեպքին», — նշել են իսրայելական ընկերությունից։ Իսրայելի ՊՆ-ն առայժմ հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ նշելով, որ հետաքննություն են սկսել։ Ղեկավարության պահանջը չկատարած օպերատորներից մեկն արդեն հեռացել է ընկերությունից, իսկ մյուսը պատրաստվում է հեռանալ։ Ըստ աղբյուրի՝ միջադեպը եղել է ավելի քան մեկ ամիս առաջ, երբ իսրայելական ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում էր՝ Orbiter 1K մահապարտ անօդաչուների վաճառքի պայմանագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանցի զինվորականները «խնդրել են» 2 միավոր նոր մահապարտ անօդաչուների հնարավորությունները փորձարկել իրական մարտական պայմաններում՝ հայկական դիրքերի դեմ, սակայն օպերատորները մերժել են։ Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նախատեսում էր այդ հարձակումը տեսագրել և հրապարակել «ադրբեջանական բանակի հնարավորությունները ցույց տալու համար»։ Հավելենք, որ օրեր առաջ Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը պատմել էր, որ հուլիսի 7-ին Ադրբեջանը կիրառել է «հարվածային անօդաչու և փորձել վնասել դիրքերից մեկը, սակայն դա նրան չի հաջողվել»։ Ըստ գնդապետի՝ բեկորներից թեթև վիրավորվել են ՊԲ երկու զինծառայող։ Գյոզալյանի նշած օրը մոտավորապես համընկնում է իսրայելական աղբյուրի հայտնած «շուրջ մեկ ամիս առաջ» ժամամակահատվածի հետ։ Հետևաբար չի կարելի բացառել, որ խոսքը նույն միջադեպի մասին է։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am