Ո՞վ է բացառում, որ Պեմզաշենի ողբերգության հետևում կանգնած չեն եղել այլ պատվիրատուներ․ փաստաբան

«Իրավունք» օրաթերթը գրում է․ «Պեմզաշենում մոր եւ երկու երեխաների առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժի կրումից: «Եթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից», -այս մասին Հանրայինի եթերով հայտարարել է վերը նշված գործով քննչական խմբի ղեկավար Նարեկ Գարեգինյանը: Այս հարցի եւ սպանության հնարավոր շարժառիթների մասին զրուցել ենք աղմկոտ գործերով հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, ով նկատեց.

— Նախ արձանագրենք, որ հանցագործության այդ տեսակը նորություն էր Հայաստանի համար, ի տարբերություն այլ երկրների: Ինչ վերաբերում է անձի անմեղսունակությանը, ապա եթե հաստատվի, որ տվյալ անձը հանցագործություն կատարելու ընթացքում գտնվել է անմեղսունակ վիճակում, ապա վերջինս ազատվում է պատժի կրումից եւ տեղափոխվում հոգեբուժարան հարկադիր բուժման: Ես ցանկանում եմ անդրադառնալ մեկ այլ կարեւոր հանգամանքի եւս: Շատ հաճախ առերեւույթ կատարված հանցագործություններին շատ պրիմիտիվ իրավական գնահատական է տրվում: Մինչդեռ բոլոր վարկածները քննելուց հետո՝ միայն վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել եւ նոր միայն հրապարակել վերջնական պաշտոնական հայտարարություն: Եթե անգամ պարզվի, որ տվյալ դեպքում անմեղսունակ անձն է նման հանցանք կատարել, իսկ ո՞վ է բացառում, որ անձի հետեւում կանգնած չեն եղել այլ պատվիրատուներ, որոնք հատուկ են այդ անմեղսունակին դրդել նման սարսափազդու հանցանքի: Ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինները պետք է կատարեն օպերատիվ հետախուզական լուրջ աշխատանքներ, որպեսզի հասկանան նման հանցանքի իրական պատճառը: Իսկ միգուցե սա կրոնական ծիսակատարությո՞ւն էր, գուցե վրեժի՞ արդյունք է. տարբերակները կարող են շատ լինել: Ուստի, վարույթն իրականացնող մարմնի սուրբ պարտականությունն է, որ իրենք կարողանան ջրի երես հանել նման հանցանքի իրական դրդապատճառները:

Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ վաղաժամ եմ համարում հայտարարել, որ հանցագործությունը բացահայտված է, եւ բոլոր հանցագործները հայտնաբերված: Միեւնույն ժամանակ չեմ ասում, որ այս ամենի տակ կան թաքնված այլ ուժեր, բայց վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է դիտարկել բոլոր հնարավոր վարկածները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 803 անգամ
Լրահոս
Ուժեղ Հայաստանի ուժեղ Աբովյանը․ Նարեկ Կարապետյան The Washington Post: Ещё пара недель войны с Ираном обойдётся США дороже, чем год вторжения в Ирак Война на Ближнем Востоке принесёт России до 250 млрд долларов, если затянется до сентября — Spiegel Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am