Կարծում եմ` պատճառը քաղաքական է․ եթե իմ կինը չլիներ, չէին ազատի․ Արման Սահակյանը՝ կնոջը մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատելու մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսին` Արման Սահակյանի կնոջը, ազատել են Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից:

Ազատողն էլ եղել է Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, ով, բացի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի սանիկը լինելուց, նաեւ ՀՀԿ անդամ է եղել, Արման Սահակյանի թիմակիցը, Տարոն Մարգարյանի ժամանակ էլ զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը։ Մեզ ասացին, որ Արման Սահակյանի կնոջ՝ Սեդա Հակոբյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա հոկտեմբերի 15-ին լրացել է, իր պես էլի մի շարք տնօրենների ժամկետն է լրացել, սակայն մյուս տնօրեններին նշանակել են ԺՊ, իսկ Հակոբյանին՝ ոչ։ Ազատման ծանուցումն էլ ուղարկել է հենց Բաբինյանը։

Նշենք, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար թեկնածուները պետք է ԿԳՄՍ նախարարության կողմից անցնեն ատեստավորում եւ ստանան համապատասխան հավաստագիր, որից հետո մասնակցեն նոր մրցույթի։ Սեդա Հակոբյանը նոյեմբերի 15-ին ատեստավորման փուլը բարեհաջող հաղթահարել է` ապահովելով 100 տոկոսանոց արդյունք (60 հարցից 60-ին ճիշտ է պատասխանել): Բայց նրան քաղաքային իշխանությունները հակված չեն եղել վերանշանակել։

Արման Սահակյանը մեր հարցին, թե ինչու իր կնոջը չեն նշանակել ԺՊ՝ այդպիսով ազատելով տնօրենի պաշտոնից, ասաց. «Ես էլ եմ զարմացած, թե ինչու հենց իմ կնոջը չեն նշանակել, հատկապես որ, որքանով տեղյակ եմ, այն տնօրենները, որոնց ժամկետները լրացել են, բոլորը վերանշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կանցնեն հավաստագրման փուլը, ու նոր մրցույթ կհայտարարվի: Իսկ իմ կինը նոյեմբերի 15-ին գերազանցությամբ անցել է հավաստագրման փուլը»: Հարցին՝ այստեղ միտում կամ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Սահակյանն ասաց. «Չնայած այս իշխանությունների հավաստիացումներին, որ քաղաքականությունը չպետք է առնչվի կրթությանը, գիտությանը, մշակույթին, նախակրթարաններին, կարծում եմ` իմ կնոջ դեպքում պատճառը հենց քաղաքական է: Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի: Ես միայն կարող եմ նշել, որ իմ կնոջ ղեկավարած մանկապարտեզը եղել է Երեւանի լավագույն մանկապարտեզներից մեկը, որը կարող են փաստել նաեւ այդտեղ հաճախող երեխաների ծնողները»:

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կամսար Բաբինյանից, սակայն նրա հեռախոսահամարն անընդհատ զբաղված էր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 560 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am