Սևանում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի ավտոմեքենայի վրա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը:
«Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»,- գրառել է լրագրողը: