Լավրովն Արցախի հետ կապված հարցը բացեց ամբողջությամբ (video)

Դեռեւս 2012թ. ՌԴ-ն առաջարկություններով էր հանդես եկել, եւ դրանց ընդունման դեպքում ղարաբաղյան հիմնախնդիրը կփակվեր ընդմիշտ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Համենայն դեպս, այդ ժամանակ է ի հայտ եկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու հայեցակարգը։ Հայեցակարգը շատ պարզ էր. հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ ադրբեջանական շրջաններից՝ իրենց թողնելով երկու շրջան, որոնք Հայաստանը կապում են Ղարաբաղի հետ, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք ադրբեջանական են, ոչ ոք չի վիճարկում, բայց այդ երկու շրջանների ճակատագիրը, որոնք մնում են ադրբեջանական շրջաններ, կորոշվի ժամանակի ընթացքում, Ղարաբաղի կարգավիճակի սահմանմամբ։ Ահա այդ ժամանակ առաջին անգամ ի հայտ եկավ կարգավիճակի հարցը «հետո»-ին թողնելու հայեցակարգը։ Իսկ «հետո» ասելով հասկացվում էր հաջորդ սերունդը՝ պատկերավոր ասած։

Հետո 2020թ. աշնանը եղավ պատերազմ, այն կանգ առավ նախնական շփումների փուլում, երբ պատրաստվում էին եռակողմ հայտարարությունները, երեք եռակողմ գագաթաժողովները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, երկուսը՝ Մոսկվայում, մեկը՝ Սոչիում։ Այն ժամանակ նույնպես խոսում էին այն մասին, որ պետք է ինչ-որ կերպ քաղաքական գործընթաց սկսել, եւ կար ըմբռնում, որ Ղարաբաղի կարգավիճակը կարելի է հետաձգել։

Եվ, ելնելով դրանից, Ռուսաստանը ձեւակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը գարնանը փոխանցվեց կողմերին, եւ այդ արտահայտությունը կար։ Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։

Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»,- ասել է Լավրովը։

դիտվել է 2526 անգամ
Լրահոս
Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Թոշակառուն պետք է սովից մեռնի․ Նիկոլը թոշակառուներին ապրելու հնարավորություն չի տալիս․ Բոզոյան (video) Ես ցնցվել էի Հասմիկ Հակոբյանի գիտելիքներից․ Արմինե Ադիբեկյան (video) «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ Փաշինյանի հրահանգով Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Միայն գազը չի, որ կտրելու են. հաջորդ քայլին ի՞նչ է պահանջելու Պուտինը Նիկոլից. Էլբակյան (video) #ՈՒՂԻՂ․ Անգրագետներին բուծելով՝ Նիկոլը կադրային ռեզերվ ա պատրաստում իր համար․ Ադիբեկյան (video) Խայտառակություն․ Արգիշտի Մեխակյանն իր հարցազրույցում հորն անվանեց հանցագործ․ Էլբակյան (video) «Անդրանիկ Քոչարյանը բերանից թռցրեց ճշմարտությունը․ Փաշինյանը զբաղվելու է իր հարցո՞վ» (video) Առուշ Առուշանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ ինչի դիմաց «հերոսը» վաճառվեց․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am