Պապոյանին ու Ալեքսանյանին Փաշինյանի տեղակալներ նշանակելը ժպիտ է առաջացրել Սուրեն Պապիկյանի մոտ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ հարթ չեն Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները մասնավորապես Սուրեն Պապիկյանի և Տիգրան Ավինյանի հետ։ Կան տեղեկություններ, որ Փաշինյանը մի քանի առիթներով արդեն «շշպռել է» նրանց։ Առիթներն, իմիջիայլոց, եղել են առանձնապես ոչ նշանակալի, ինչից էլ, ըստ քպական մեր աղբյուրների, կարծիք է ձևավորվել, թե «շան գլուխն» այլ տեղ պետք է փնտրել, հնարավոր է՝ պատճառը ներթիմային «մուտիլովկաներն» են, հնարավոր է նաև, որ պատճառը Պապիկյանի ու Ավինյանի աճող վարկանիշն է՝ ի տարբերություն Փաշինյանի՝ անընդհատ նվազող վարկանիշային «ցուցանիշների»:

Մենք արդեն անդրադարձել էինք Ավինյան-Պապիկյան ներքին մրցակցությանը, որոնք ուզում են ամրապնդվել որպես Փաշինյանին փոխարինողի հիմնական թեկնածու՝ նրա մոտալուտ հրաժարականի դեպքում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը, լինելով ճկուն քաղաքական գործիչ, չի կարող այդ ամենը չհաշվարկել, և, ինչպես առիթ ունեցել ենք նշել, հնարավոր է հենց սուր անվստահությունն էլ նրան ստիպեց ընտրվել ՔՊ վարչության նախագահի պաշտոնում: Նախօրեին էլ նա կուսակցությունում իր տեղակալներ նշանակեց Վահագն Ալեքսանյանին և Գևորգ Պապոյանին, որոնք ներկայում համարվում են Փաշինյանի ամենահավատարիմներից։


Ի դեպ, այս նշանակումը ՔՊ-ում շատերը և մասնավորապես Սուրեն Պապիկյանը պարզապես ժպիտով են ընդունել. բանն այն է, որ Պապոյանն ու Ալեքսանյանը ՔՊ թիմում ամենախոցելիներից են թե՛ իրենց «անցյալի» հետ կապված, թե՛ այն առումով, որ ոչ մի «լուրջ» քպականի հետ չունեն, այսպես ասած, տարիների ընկերություն, սակայն անդադար Փաշինյանին հայտնում են իրենց անվերապահ հավատարմությունը՝ հեգնանքի ու ծիծաղի առարկա դառնալով կուսակցության ներսում։ Բայց, ինչպես ասում են ՔՊ-ում, Նիկոլ Փաշինյանին հենց այդ տեսակի մարդիկ են պետք, և հենց նրանց վրա էլ նա, որպես կանոն, հենվում է: Ի դեպ, ՔՊ մեր աղբյուրը նշում է, թե Պապիկյանն ու Ավինյանը չեն բացառում որոշակի ճնշումներն իրենց նկատմամբ, ընդհուպ մինչև իրենց ու իրենց հետ փոխկապակցված անձանց գործունեության, եկամուտների և այլնի մասով ստուգումների տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 401 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am