Արևմուտքը «թիթեռ է նկարում», զուգահեռ քարտ բլանշ տալիս Ալիևին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ լրատվակաների միջոցով շրջանառում են Արցախում «հատուկ գործողություն» իրականացնելու թեման։ Ու դրա շրջանակներում խմորվում է այն հարցը, թե իբր Լաչինի միջանցքը հայկական կողմն օգտագործում է ռազմական նպատակներով։ Ու ադրբեջանցիները Հայաստանից օկուպացված տարածքներից ականներ են տեղափոխում Սարիբաբա բարձունք՝ միջազգային հանրությանը ցույց տալով, թե իբր հայերն են Լաչինի միջանցքն օգտագործել ականներ տեղադրելու համար։ Այսպիսով, փաստացի Ադրբեջանը ծրագրում է առիթ ստեղծել Լաչինի միջանցքը փակելու համար։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կրկին հող է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Դրա համար էլ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը ու գնալով ավելի սրում իրավիճակը։ Հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով հայկական կողմը նույնիսկ վիրավորներ ունի։ Իսկ մենք բազմիցս տեսել ենք, թե սահմանային լարվածության տևական շարունակման արդյունքում վերջում ինչ է տեղի ունենում։ Հասկանալի է, որ Ադրբեջանի այսպիսի պահվածքը նաև միջազգային հանրության կողմից թողտվության արդյունք է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Արևմուտքի, հատկապես Եվրոպայի դիրքորոշմանը։ Եթե սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիան դադարեցնելու հարցում քննարկվում էր Արևմուտքի երկրների դերակատարության կարևորությունը, ապա հիմա այնպիսի տպավորություն է, որ նույն երկրները կարծես թե քարտ բլանշ են տալիս Ադրբեջանին։


ԵՄ-ն երկու ամսով մի քանի տասնյակի հասնող դիտորդներ է ուղարկել Հայաստանի սահման, որպեսզի արձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումները։ Բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե, ի վերջո, խախտումն արձանագրելու համա՞ր են այդ դիտորդները, թե՞ այդ խախտումները լեգիտիմացնելու։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի ֆոնին այդ դիտորդները պետք է խախտումների մասին արձանագրումները փոխանցեին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, եթե իսկապես շահագրգռված են իրավիճակի կայունացմամբ, պետք է կոնկրետ, հասցեական հայտարարություններով հանդես գային։ Բայց վերջին շրջանում Բաքվի՝ իրավիճակը լարող հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները դատապարտելու մասին ԵՄ-ն որևէ հայտարարություն չի արել, առավել ևս խոսք անգամ լինել չի կարող Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Իսկ, օրինակ՝ ռուս խաղաղապահները գոնե կոնկրետ արձանագրում են, որ ադրբեջանական կողմն է հրադադարի ռեժիմը խախտել։

Դրա համար էլ Բաքուն տարբեր հայտարարություններով ցույց է տալիս իր դժգոհությունը խաղաղապահների ներկայությունից, սակայն ԵՄ-ի հետ կապված որևէ դժգոհության առիթ չկա։ Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն էլ ամեն անգամ շեշտում են Ադրբեջանի առանցքային նշանակությունը Եվրոպայի համար էներգակիրների ներկրումը դիվերսիֆիկացնելու հարցում ու փորձում են ներդրումներ անել Ադրբեջանի էներգետիկ սեկտորում։ Բայց իրավիճակը բավական զավեշտալի է, քանզի Ադրբեջանն ուղղակի ի վիճակի չէ ԵՄ-ի էներգետիկ պահանջների բավարարման համար անհրաժեշտ գազի ծավալն ապահովել, դրա համար էլ վերջերս Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագիր է ստորագրել գազ ներկրելու վերաբերյալ։

Բաքուն ցույց է տալիս, թե իբր պատրաստվում է օգտագործել ռուսական գազը ներքին շուկայում սպառելու համար, իսկ սեփական գազն արտահանել Եվրոպա և այդպիսով կատարել Բրյուսելի առջև ստանձնած պարտավորությունները։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նույն ռուսական գազն Ադրբեջանի միջոցով ավելի թանկ գնով չի հայտնվի եվրոպական շուկայում։ Եթե այդպիսի գործարքի գնար մեկ այլ պետություն, ապա Արևմուտքից իսկույն կսպառնային պատժամիջոցներով։ Բայց Ադրբեջանի դեպքում ԵՄ-ն նույնիսկ նպատակ անգամ չունի Ադրբեջանի նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառել։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի համար ստեղծված ներկայի ծանր դրության պայմաններում արևմտյան պաշտոնյաների կողմից նույնիսկ այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք անգամ ծաղր են հիշեցնում մեր ժողովրդի և պետականության հասցեին։

Օրինակ՝ Հայաստանն այս պահին բազմաթիվ հումանիտար հարցեր ունի, մեր տարածքների մի մասն օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ Հայաստանում ԵՄ դեսպանը հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլ յան կոնվենցիան։ Ստացվում է, որ ԵՄ-ին ոչ այնքան Հայաստանն է հետաքրքրում, որքան այն, որ իրենց ցանկալի քանակությամբ ադրբեջանական գազն ու նավթը անխոչընդոտ հասնեն Եվրոպա, իսկ Հայաստանի պարագայում պարզապես «թիթեռ նկարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 232 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am