Դատավորները այս շաբաթ կհավաքվեն Դիլիջանում. ինչ է սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս շաբաթվա վերջին օրերին Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչները էլի կհավաքվեն Դիլիջանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հանդիպումների շարք է սկսել դատավորների հետ՝ քննարկելու համակարգում առկա խնդիրները:

Տեղեկացանք, որ նախորդ շաբաթ կայացած քննարկումներին քրեական պալատի մի շարք ըմբոստ դատավորներ ներկա չեն եղել: Չնայած դրան՝ Կարեն Անդրեասյանը հստակ օրակարգով է առաջնորդվել՝ հնարավորություն չտալով քրեական դատարանի դատավորներին իրենց իրական ասելիքները փոխանցել բարձրագույն խորհրդին:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ուրբաթ օրվանից դարձյալ Դիլիջանում կհավաքվեն արդեն վարչական, քաղաքացիական ու սնանկության գործերով դատարանների դատավորները: Բավականին թեժ քննարկում է սպասվում նաեւ այս պալատի ներկայացուցիչների հետ, քանի որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Վերջերս ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ հրավիրյալ 11 դատավորները մի քանի ժամ շարունակ ներկայացրեցին համակարգի խնդիրները՝ դժգոհելով, որ շատ դեպքերում դատավորները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ գործավարություն:

Դժվար է ասել՝ Կարեն Անդրեասյանը կլսի արդյոք դատավորների բոլոր խոսքերը՝ համակարգի խնդիրների վերաբեյրյալ, թե էլի կհրաժարվի նախապես իր կողմից գրված օրակարգային հարցերից դուրս խնդիրների բարձրաձայնումից,այլ կերպ ասած՝ Անդրեասյանը հրավիրում է դատավորներին՝ լսելու, սակայն չի լսում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Иранское военное командование и официальные лица ответили Трампу Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am