Վահե Հակոբյանը հեռանում է՝տանելով իր հետ բոլորի՞ն

«Հրապարակ» թերթը գրում է. Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, դեռ մանդատ չստացած բոլոր կուսակցականները` 23 հոգի, հրաժարվեն մանդատից։ Այդ ցանկում են նաեւ Վահե Հակոբյանի քենին, «Պարա թիվիի» գլխավոր խմբագիրը եւ այլ մտերիմներ-հարազատներ։ Ելենա Կիրակոսյանը երեկ մեզ ասաց, որ համոզված է` բոլորը կենթարկվեն կուսակցական որոշմանը․ «Որոշումը կայացվել է կուսակցության լայն մակարդակով, անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառով կցանկանան մանդատ վերցնել, բնականաբար, կլքեն կուսակցության շարքերը, բայց նման մոտեցում չեմ կանխատեսում, կուսակցական կարգապահությունը շատ կարեւորում ենք, եւ կարծում եմ՝ խնդիր չենք ունենալու»։ Այսպիսով, ովքե՞ր կփոխարինեն մանդատից հրաժարված 3 պատգամավորին։

«Հայաստան» դաշինքի հաջորդ համարներն են՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, անկուսակցական Ռուբեն Մելքոնյանը, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Մարիա Պետրոսյանը` Վահե Հակոբյանի կնոջ քույրը, անկուսակցական, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Ապա Վահե Հակոբյանի կուսակից, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, թե իրեն հերթը չի հասել, երբ հասնի, կհայտնի իր դիրքորոշումը. «Հիմա ձուկը ջրում բազառ կլինի խոսելը, որովհետեւ դրա իրավունքը դեռ չեմ վաստակել»։ Նրանից հետո դաշնակցական Արփինե Վարդանյանն է, ապա՝ անկուսակցական Արման Ղազարյանը։ Եթե բոլոր կանխատեսումներն իրականանան, ՀՅԴ-ն դաշինքում 14 պատգամավոր կունենա՝ 29 հոգանոց խմբակցության կեսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 685 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am