Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 21140-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Oգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 3.5-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ Դավիթ Քալոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 LА 541 համարանիշի և Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ Արման Չինարյանի վարած ВАЗ 21140 մակնիշի 69 XX 999 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ВАЗ 21140-ը գլխիվայր շրջվել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի








