Մացոյի լոբբինգով զբաղվում է ԱԱԾ փոխտնօրենը. Ի՞նչ պայմանավորվածություն է կայացել Փաշինյանի ու նրա միջեւ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲԴԽ կողմից Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրելը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ, այսպես կոչված, «սորոսական» մի շարք կազմակերպություններ դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որ չհաստատի Մարտիրոսյանի թեկնածությունը: Գոնե երեկվա դրությամբ նախագահը համապատասխան հրամանագիրը չէր ստորագրել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նա բավականին ծանր կացության մեջ է այս օրերին, ինչպես ասում են՝ հայտնվել է ոչ թե երկու, այլ մի քանի քարի արանքում. մի կողմից՝ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը ժամանակին «նստեցրել» է իր «զինակից» ընկերներին, մյուս կողմից՝ առկա է հանրային ճնշում, բայց և վերջապես կա Նիկոլ Փաշինյանի գործոնը, որն ամեն կերպ ցանկանում է Մարտիրոսյանին տեսնել Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանով: Սա առավել արտառոց է, քանի որ ժամանակին նույն Փաշինյանն էր ասում, թե «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»:


Փաստացի, ինչպես մյուս դեպքերում, այս պարագայում էլ Փաշինյանը հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից՝ հանուն ինչ-ինչ շահերի, որոնք կապված են իշխանությունը պահելու և մեկ անձի դիկտատ հաստատելու հետ: Թե ինչ «պայմանավորվածություն» է կայացել ժամանակին իրեն ու իր ընկերներին դատած դատավորի ու Փաշինյանի միջև, դժվար է ասել: Սակայն հետաքրքիր է, որ, ըստ առկա տեղեկությունների, Մնացականյանի լոբբինգով ակտիվ զբաղվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 314 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am