Ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակին ու նրա BMW-ն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 13-ին, Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում՝ «բանկի կռուգի» հարևանությամբ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի Կոմիտաս 44 շենքի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել էր։ Դեպք վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Մալաթիայի բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել Մալաթիայի ոստիկանության օպերատիվ խումբը։ Տեղում Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am