Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզի «Մուրադի քար» կոչվող տարածքում. ծեծկռտուք՝ մի խումբ քաղաքացիների և փաստաբանի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջև ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբան Փ. Ավագյանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Եղեգնաձորի ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանին, 19-ամյա Դավիթ Թառոյանին, 41-ամյա Լիդա Ավագյանին, 31-ամյա Արտակ Առաքելյանին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վոլոդյա Նիկողոսյանին և Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Մարտիրոսյանին։ Վերջիններս կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ, իսկ Թ. Թառոյանը հայտնել է, որ Փ. Ավագյանին ինքն է ծեծի ենթարկել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել են նաև Թ. Թառոյանի վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի և Վ. Նիկողոսյանին պատկանող Mercedes մակնիշի 90 AP 090 համարանիշի ավտոմեքենաները։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am