Վայոց ձորում ծեծել են փաստաբան Փափազ Ավագյանին
Օգոստոսի 12-ին, ժամը 11.45-ին, 1982 թ. Փափազ Ավագյանը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում, ճանապարհին վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել են նշված անձանց ինքնությունները: Անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նրանք նույն օրը, ժամը 21.10-ին, ներկայացել են բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: Ըստ Shamshyan.com–ի՝ Փափազ Ավագյանը փաստաբան է.
