Հրեաները հրաժարվել են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ. «Մաարիվ-ա-Շավուա»

Սենսացիոն տեղեկություն է հրապարակել իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը: Ըստ պարբերականի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական «Aeronautics Defense Systems» զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա: Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ «Aeronautics Defense Systems»-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա: Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը: Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ: Օպերատորների վրա ճնշում են գործադրել նաև «Aeronautics Defense Systems»-ի ներկայացուցիչները,սակայն օպերատորներն անդրդվելի են եղել: «Մաարիվ-ա-Շավուա» թերթը բացահայտել է մի բան, որի մասին մենք գիտեինք 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո: Ահռելի քանակությամբ զինտեխնիկա գնող ադրբեջանցիները չեն կարող դրանք կիրառել: Այդ զինտեխնիկան գործի են դնում դրանք արտադրող երկրների ներկայացուցիչները, որի փաստը բացահայտում ենք ոչ թե մենք, այլ օտարներն՝ այս պարագայում զենք արտադրող և վաճառող հրեական պետության ԶԼՄ-ն: Այստեղից հետևություն. Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ մեր դիրքերի և զինվորների վրա հարձակվող զինտեխնիկան գործի է դրվել այն արտադրողների ներկայացուցիչների կողմից, քանի որ ադրբեջանցիները տարրական տգետ են, որ դրանք օգտագործեն: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am