Սուլթան Իլհամ Ալիևի պատվերո՞վ է Ֆեոդորովը հայտարարում Հայաստանը անօրինական պետական կազմավորում է

ՌԴ ՊԵՏԴՈւՄԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻԼԵՏԱ՞ՆՏ Է, ԹԵ՝ ԽԱՎԻԱՐԱԿԵՐ
2022թ. նոյեմբերի 23-ին ՌԴ Պետական դումայի կառավարող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Հայաստանը ԽՍՀՄ-ից օրենքո՞վ է դուրս եկել՝ ոչ: Նշանակում է այն անօրինական պետական կազմավորում է:»:
Որքան էլ զավեշտալի հնչեն նման հայտարարությունները, այդուհանդերձ, ի պատասխան այս անպատասխանատու, դիլետանտ, իսկ գուցե նաև միտումնավոր հայտարարությունների` հարկ է նշել հետևյալը.
Հայաստանն իր անկախությունը հռչակել է հիմք ընդունելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ղեկավարվելով ժամանակի իրավական ակտերով, մասնավորապես՝ ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածով և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի դրույթներով:
Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի՝ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու մասին որոշումն ընդունվում է միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտությամբ հանրաքվեի միջոցով: Հանրաքվե անցկացնելու մասին որոշումը կայացնում է միութենական հանրապետության Գերագույն խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ հանրապետությունում մշտապես բնակվող և ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիների մեկ տասներորդի ստորագրությամբ։
Նշված իրավական ակտերի պահանջների պահպանմամբ Հայաստանն իրականացրել է հետևյալը քայլերը՝
• 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:
• 1991թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշում:
• 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2.056.758 քաղաքացի` 95,4 %։ «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 2.042.262 (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 10.002 (ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %)։ Անվավեր է ճանաչվել 4129 (0,19 %) քվեաթերթիկ։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից:
• 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա և հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, ընդունել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին» որոշում:
Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։
Հարցի պարզաբանման տեսանկյունից անհրաժեշտ է նշել նաև, որ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի անդամ:
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք առաջ քաշել հետևյալ ողջամիտ ենթադրությունները. իր հայտարարությամբ ՌԴ Պետական դումայի կառավարող խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը՝
• կամ ի ցույց է դրել էլեմենտար գիտելիքների իր չիմացությունը, ինչը քաղաքական-պետական գործչի պարագայում և՛ անթույլատրելի է և՛ զավեշտալի,
• կամ վճարովի հիմունքներով, գուցե նաև խավիարի դիմաց կատարում է Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված, հարևանի Իրանի հյուսիսարևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը յուրացրած և սեփական «պետության» անվանում դարձրած, օկուպանտ Ադրբեջան անունով կեղծ կազմավորման սուլթան Իլհամ Ալիևի պատվերը:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 729 անգամ
Լրահոս
Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Կրքերը թեժանում են․ Նիկոլ Փաշինյանն արդեն գնում է «նիկոլական» Նարեկ Նալբանդյանի հետևից․ Սուրենյանց (video) Կոռուպցիայի հսկայական աճ․ Փաշինյանի աշխատավարձը բարձրացել է 1 մլն-ով․ ի՞նչ է թաքնված դրա հետևում(video) Փաշինյանն ու Ալիևը իրար պետք է ուրիշ մրցանակ կիսեն․ Իշխան Սաղաթելյան (video) Փաշինյանը գնալու է Մոսկվա առևտրի․ Նյու Յորք այցը խաղաթուղթ է դառնալու իր համար․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան (video) «Իվետա, Թաթա, թ*եմ ես ձեր նամուսին․ էդ ում шրյшն վրա էիք քեֆ անում»․ Նարե Սոսե (video) Սովորելը թարգեք, գնացեք երգելու, համ փողը տեղը կլինի, համ էլ ձեր համար հանգիստ կապրեք. Պիպոյան Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am