ՔՊ վարչության ընտրությունների կեղծիքի բացահայտման գործընթացը համարում եմ փակված

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռեւս չի փակվել, սակայն ՔՊ-ական պատգամավոր, վարչության նախկին անդամ Նարեկ Բաբայանը վստահեցնում է, որ իրավական գործընթաց չկա, ՔՊ-ականներից որեւէ մեկը չի դիմել իրավապահներին, որ վերջիններս քննություն իրականացնեն։

- Պարոն Բաբայան, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ընտրությունների կեղծիքը համարում եք բացահայտված-փակվա՞ծ, թե՞ ճիշտ են լուրերը, որ իրավական քննություն է գնում։

- Ես այդ գործընթացը համարում եմ փակված, իսկ իրավական գործընթացից որեւէ բան տեղեկացված չեմ, հետեւաբար՝ չկա նման գործընթաց։

- Գուցե կա՝ Դո՞ւք տեղեկացված չեք, լուրեր կան, որ մի պատգամավոր է դիմել իրավապահներին։

- Ոչ, չկա նման բան։

- Համարում եք, որ դա փակվա՞ծ հարց է, այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ չեք ցանկանում բացահայտել ընտրակեղծարարներին, որովհետեւ 1-2 քվեաթերթիկի անճշտության հարց չէր, ինչպես Ձեր որոշ թիմակիցներ էին փորձում ներկայացնել, այլ որոշ անձանց օգտին 20, 30, 40 ձայն ավել էր հաշվվել։ Կարծում եք՝ տեխնիկական բնույթի վրիպա՞կ է եղել։

- Գիտեք՝ կարծեմ ուսումնասիրությունները դեռեւս չեն ավարտվել, եւ եթե կարիք լինի, որ իրավական գործընթաց սկսվի, ապա չկասկածեք, որ դա էլ կլինի, մեր դեպքում ոչ մի խնդիր, խոչընդոտ չկա այս հարցում։

- Իսկ ովքե՞ր են ուսումնասիրություններ անում, ներկուսակցական մակարդակո՞ւմ է արվում։

- Այո, ներկուսակցական մակարդակում։

- Իսկ մինչեւ այս պահը չե՞ն պարզել՝ միտումնավո՞ր են կեղծիքներ արել, թե՞․․․ օրինակ, Արմեն Փամբուխչյանի օգտին մոտ 20-25 քվեն չէին հաշվել, մեկ ուրիշի օգտին 40 քվե ավել է հաշվվել, կարելի է ասել՝ ակնհայտ է դիտավորությունը։

- Ոչ ոք չի կարող պնդել, որ եղել է միտումնավոր։ Եթե դիտավորություն լիներ, ապա վստահ եղեք՝ այլ հետեւանքներ կունենար՝ պատասխանատվության տեսանկյունից։

Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել։

- Բայց ասում եք՝ դեռ ուսումնասիրում են, հիմա տեխնիկակա՞ն է եղել խնդիրը, թե՞ գուցե ուսումնասիրություններից այլ բան պարզվի։

- Ես կարծում եմ՝ տեխնիկական է եղել, բայց մինչեւ վերջ չեմ կարող պնդել։

- Այսինքն՝ տեղի՞ն են քննադատություններն առ այն, որ ձեր ուժը, որը, պարզվեց, մի փոքրիկ ներկուսակցական ընտրություն չի կարողանում մաքուր կազմակերպել, ինչպե՞ս կարող է արդար-թափանցիկ համապետական ընտրություններ անցկացնել։

- Ոչ, համապետական ընտրությունները կազմակերպում է ԿԸՀ-ն, իսկ այդ ընտրությունները ԿԸՀ-ն չի կազմակերպել, եւ շատ այլ տարբերություններ էլ կան։ Համապետական ընտրություններին նման քվեարկություններ էլ չկան։

- Փաստորեն, խոստովանում եք, որ Տիգրան Մուկուչյանը լավն էր, մինչդեռ նախկինում բոլորովին այլ կարծիք ունեիք։

- Հա, լավն էր (ծիծաղում է)»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am